Հետ տվեք մեր փողերը. ակցիա կառավարության մոտ
«Ստոպ կուտակային կենսաթոշակին», «Մի լափեք մեր փողերը», «Ոչ պարտադիրին, ոչ երիտասարդների արտագաղթին» գրությամբ պաստառներով և բազմագույն փուչիկներով մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտից բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ: Տարբեր ոլորտներ ներկայացնող քաղաքացիները բողոքել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու օրենսդրական նախաձեռնության դեմ և կառավարությունից պաշտոնական պատասխան պահանջել: