2026 г. 2 июня, вторник
Тег

#միգրանտները Հայաստանում

Բրիտանիան իր միգրանտներին ուզում է արտաքսել Հայաստան 

Բրիտանիան իր միգրանտներին ուզում է արտաքսել Հայաստան 

Մեծ Բրիտանիա հասած միգրանտներին տեղի կառավարությունն ուզում է բարդել այլ երկրների վրա, դիտարկվում է նաև Հայաստանը։  Սա իշխող պահպանողականների ամենակարևոր քաղաքական խոստումներից էր։ Ծրագիրը շրջանառվում է 2022 թվականից և հայտնի է «Ռուանդայի սխեմա» անունով։ Ըստ դրա՝ նավակներով Անգլիա հասած միգրանտները պիտի արտաքսվեն աֆրիկական այս երկիր, այնտեղ դիմեն փախստականի կարգավիճակի համար։ Միացյալ թագավորությունը Ռուանդային վճարել է 230 միլիոն ֆունտ ստերլինգ՝ նրանց տեղավորելու համար, սակայն դեռ ոչ մի միգրանտ չի տեղափոխվել Աֆրիկա։ Եվրոպական դատարանը, ինչպես նաև բրիտանական Գերագույն Դատարանը վճիռներ են կայացրել դեպորտացիայի այս ծրագրի դեմ։ Փախստականների մասին կոնվենցիանների համաձայն՝ անկախ նրանից, օրինական թե անօրինական ճանապարհով են մարդիկ ժամանում, որևէ երկիր իրավունք չունի նրանց հենց այնպես արտաքսել։ Ավիաընկերությունները նույնպես հրաժարվում են իրագործել թռիչքները՝ փորձում են չասոցացվել մարդկանց թրաֆիքինգի հետ։  Հուլիսից մինչ հիմա նավակներով Անգլիա հասել է 24 000 մարդ, այդ թվում՝ քաղաքական փախստականներ։ Նրանք սպասում են անորոշության մեջ։ Եթե ծրագիրը նույնիսկ գործարկվի, Ռուանդան կարող է ընդունել միայն 200 հոգու՝ խոստանալով հետագայում մեծացնել «քվոտան»։  Ըստ The Times պարբերականի, բրիտանական ԱԳՆ-ն փորձում է այլ գործընկեր-երկրներ էլ գտնել։ Հղելով արտահոսած պաշտոնական փաստաթղթերի՝ թերթը գրել է, որ բանակցություներ են սկսվել Հայաստանի, Կոտ Դ՛իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ։ Մարոկկոն, Թունիսը, Նամբիան և Գամբիան միանգամից հրաժարվել են մտնել «տեխնիկական բանակցությունների մեջ»։  Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը Epress.am-ի հետ զրույցում չի հերքել, որ նման բանակցություններ առհասարակ եղել են, բայց և ընգծել է՝ «բովանդակային և տեխնիկական բանակցություններ չեն եղել»։ Մանրամասներ պատմելուց նա հրաժարվել է՝ իր պատասխանը համարելով «սպառիչ»: Երեկ Անգլիայի խորհրդարանում լսումների ժամանակ շոտլանդացի պատգամավոր Պատրիկ Գրադին քննադատել է բրիտանական կառավարությանը, որը ոչ միայն ի՛նքն է խախտում միջազգային կոնվենցիաները, այլև փոքր երկրներին է դրդում դա անել։ Նախատեսվում է, որ վերամշակված օրինագիծը Բրիտանիայի խորհրդարանը կընդունի այս շաբաթվա լսումների վերջում։  շապիկի լուսանկարը՝ Politico-ից

Հայաստանում «ուկրաինական» և «մոլդովական» «հեղափոխականների» են հայտնաբերել

Հայաստանում «ուկրաինական» և «մոլդովական» «հեղափոխականների» են հայտնաբերել

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, թե ահաբեկչություն է կանխել։ Հաղորդագրության համաձայն՝ «Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված անձինք նախնական համաձայնությամբ խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը»։ Ըստ ԱԱԾ-ի, «դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը» չի սկսվել, քանի որ հանցանքը բացահայտվել է Ծառայության քննչական և սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունների կողմից: Խմբի 5 անդամների նկատմամբ հարուցվել են քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: «Խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, դրանց կից շինություններում, առանձին հավաքատեղիներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրազեն, ռազմամթերք, մեկ հատ ազդանշանային պայթուցիկ-սարք, մեկ հատ ազդանշանային հրթիռի արձակման սարք՝ երկու գլխիկով, մեկ հատ թռչող սարք և վերջինիս ենթադրյալ ամրացվող երկու հատ մեծ ու փոքր գազաբալոն՝ ճնշաչափիչով, երկու հատ փայտե կոթով ծակող գործիք, ռազմամթերքի բեկորներով լի տարրա, զրահաբաճկոն, զինվորական հագուստներ, նշանառության սարք, ձեռնաշղթաներ, հեռահաղորդակցության սարքեր, տեսահսկման սարքեր, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ, շուրջ մեկ տասնյակ ՀՀ և ՌԴ կապի օպերատորների փակ տուփերով, չօգտագործված հեռախոսաքարտեր, արևային մարտկոց, տարբեր գրառումներ պարունակող նոթատետրեր, ահաբեկչություն իրականացնելու համար նախապատրաստական գործողություններ կատարելու վերաբերյալ բացահայտ, ինչպես նաև քողարկված բովանդակությամբ գրառումներ պարունակող փաստաթղթեր և այլն», - հաղորդել է Ազգային անվտանգության ծառայությունը: Ծառայությունից հավելել են՝ խուզարկությունների արդյունքում հայտնաբերված գրառումների և այլ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը, որի հաջող իրականացման և այնուհետև՝ ահաբեկչական գործողություններին ավելի լայն զանգվածների ներգրավելու դիտավորությամբ նախապես ծրագրվել է ստեղծել ուկրաինական, մոլդովական տելեգրամյան ալիքներ՝ «Ազգային փրկության ապստամբություն» անվանումներով, ահաբեկչական գործողությունները սկսելու նախորդ օրը՝ գիշերային ժամերից սկսած՝ ակտիվացնել դրանք։ Հաղորդագրությանը կից հրապարակված տեսանյութում ԱԱԾ-ն ինչ-որ «գաղտնալսումներից» հատվածներ են ներառվել, որոնցում անանուն զրուցակիցները խոսում են «Ամերիկայից և Ռուսաստանից սպոնսորներ» ունենալու, «Ուկրաինայից եկածներին էլ հավաքագրելու», ինչ-որ զենքերի և բլուրների մասին։ «Հանցավոր գործունեության հաջող իրականացման համար ծրագրվել է նաև նախապես ձեռք բերել առաջին բուժօգնության պարագաներ, ինչպես նաև հանցավոր խմբի անդամների ընտանիքները դուրս բերել Վրաստան: Մանրակրկիտ պլանավորվել է շինություններ զավթելու համար գրոհելու, նահանջելու և դարանակալելու գործողությունները, նախատեսվել հարձակման վայրերում թողնել նախապես մշակված սիմվոլներ, կանխորոշվել են ստատիկ օբյեկտների տեղակայումներ, ինչպես նաև հանցավոր գործունությունն ավարտին հասցնելու համար այլ գործողությունների իրականացման հերթականությունը, ընթացակարգը, անձանց ներգրավման համար թռուցիկների տարածման և այլ գործողությունները», - եզրափակել է ԱԱԾ-ն: