2026 г. 2 июня, вторник
Тег

#պատերազմի զոհ

Փետրվարի 13-ի դրությամբ պատերազմի զոհերից 428-ը դեռ նույնականացված չէին

Փետրվարի 13-ի դրությամբ պատերազմի զոհերից 428-ը դեռ նույնականացված չէին

Փետրվարի 13-ի դրությամբ հայկական կողմի արձանագրած (դատաբժշկական փորձաքննության ենթարկված) պատերազմական զոհերի թիվը 3577 է։ Հղում անելով Առողջապահության նախարարությանը՝ այս մասին գրում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»։ Փետրվարի 13-ի դրությանբ նրանցից 428-ը համարվում էին դեռևս չնույնականացված․ փորձանմուշները գտնվում էին ԴՆԹ փորձաքննության փուլում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, այսօր նշել էր, որ ամեն օր մոտ 30-33 աճյուն է նույնականացվում։ Սպսողների թիվը, ըստ նրա, փոքրացել է, իսկ «ԴՆԹ նույնականացման գործընթացը մոտենում է ավարտին»: Նշենք, որ փետրվարի 16-ին հաղորդվել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին է վերադարձրել ևս 106 մարմին, ուստի զոհերի ընդհանուր թիվը կազմում է նվազագույնը 3683 (չհաշված այս օրերին որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունները)։ Դատախազության հրապարակած տվյալները՝ այստեղ։

Տղաս զոհվեց ինչի՞ համար

Տղաս զոհվեց ինչի՞ համար

Զորւցել ենք զոհված սպա Հայկազ Խաչատրյանի հայր՝ Զավեն Խաչատրյանի հետ։ Մանրամասնեը՝ տեսանյութում...