Դատարանը որոշել է, որ Հայաստանը պետք է փրկի խոշտանգումներից փախած չեչեն տղամարդուն
Հայաստանի դատարանի որոշումը նշանակում է նաև, որ Սալման Մուկաևի հետախուզումը իրավաչափ չէ։
Հայաստանի դատարանի որոշումը նշանակում է նաև, որ Սալման Մուկաևի հետախուզումը իրավաչափ չէ։
Ըստ պաշտոնականի, ռուսաստանցու առևանգմանը («ձերբակալությանը») հայաստանյան իրավապահները չեն մասնակցել․․․
"Нам стало известно, что сейчас Дмитрий Сетраков находится в Ростове-на-Дону по адресу Буденновский 66. Здесь расположено...
Հայաստանից պաշտպանություն հայցող ռուսաստանցի Սալման Մուկաևի գործով արդեն երկրորդ դատական նիստը հետաձգվում է․ դատավորը պահանջում է տրամադրել Եվրախորհրդի՝ Ռուսաստանի Դաշնությանը առնչվող և 2020 թվականին հրապարակված զեկույցի ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հատվածի լիցենզավորված թարգմանությունը։ Նախորդ նիստին դատավորը Ռուսաստանում բռնաճնշումների մասին զեկույցներ, Մուկաևի հետապնդումը և Հայաստանում նրա գտնվելու օրինականությունը հաստատող փաստաթղթեր էր պահանջել։ Դատարանը փաստացի հաշվի էր առել պաշտպանի փաստարկը՝ ՌԴ-ում Սալմանին մահացու վտանգ է սպառնում, Չեչնիայում մարդու իրավունքների խախտումները համակարգային բնույթ են կրում, նրա արտահանձնումը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։ Պաշտպանական կողմը՝ ՓԻՆԿ Արմենիա կազմակերպության փաստաբան Հասմիկ Պետրոսյանը, պահանջում է Մուկաևին փախստականի կարգավիճակ տալ։ Քանի դեռ գործը դատարանում է, նրան արտահանձնել չեն կարող։ Սալման Մուկաևը ձերբակալվել է 2020-ին Գրոզնիում՝ նույնասեռական լինելու կասկածանքով։ Բաժանմունքում նրան ծեծել են, սկոտչով կապել, խեղդել տոպրակով և հոսանքահարել։ Սալմանին ստիպել են «խոստովանել», թե սեռական հարաբերություններ է ունեցել ընկերոջ հետ։ 7 օր անց նրան ազատ են արձակել՝ պայմանով, որ «կհամագործակցի»։ Սպառնացել են, որ հրաժարվելու դեպքում քրգործ կկարեն, ստիպել են ստորագրել դատարկ թղթերի վրա։ Համագործակցելու դեպքում նա պետք է ծանոթանար տղամարդկանց հետ և հրավիրեր նրանց հատուկ բնակարաններ, որոնք վերահսկվում են ուժայինների կողմից։ Սալմանը դա չի արել, այլ փախել է Հայաստան և հայտնվել արտահանձնման վտանգի տակ։ Չեչնիայում նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել։ մանրամասները՝ Սալման Մուկաևի կյանքը վտանգված է․ Հայաստանը կարող է հանցակցել Դատ․ Հայաստանում փորձում են փրկել չեչեն տղամարդուն
А в случае сотрудничества он должен был знакомиться с мужчинами и приглашать их в квартиры, которые контролируют...
Անձը կարող է ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի․․․
Պաշտպանական կողմը (այժմ՝ արդեն դատարանից) պահանջում է նրան փախստականի կարգավիճակ տալ։ Քանի դեռ գործը քննվում է, Սալմանին արտահանձնել չեն կարող։
Չեչնիայից փախած Սալման Մուկաևին կարող են արտահանձնել Ռուսաստան, որտեղ նրան մահ է սպառնում։ Դատը վաղն է՝ Երևանում։
Салман находится в Армении и не может выехать в страну, где ему готовы предоставить убежище. В России ему угрожает смертельная опасность. Чеченские силовики хотят «наказать» его за...
Մարդկանց սպանդանոց գցելու փոխարեն Սալմանը նախընտրել է փախնել։ Եվ հայտնվել է Հայաստանում․․․