2026 г. 2 июня, вторник
Тег

#սահմանադրական դատարանմ

ԱԺ-ն տապալել է Սահմանադրական դատարանի ղեկավարի ընտրությունը

ԱԺ-ն տապալել է Սահմանադրական դատարանի ղեկավարի ընտրությունը

Ազգային ժողովում այսօր փակ գաղտնի քվեարկությամբ տապալվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությունը։ Քվեարկությանը մասնակցել է 53 պատգամավոր, այնինչ անհրաժեշտ էր 63 կողմ քվե: Վահե Գրիգորյանի թեկածությունն առաջադրել էր նախագահ Արմեն Սարգսյանը։ Նշենք, որ դեռևս մայիսին Հայաստանի նախագահն առաջադրել էր Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանի թեկնածությունը, սակայն Բաբայանը չէր ընտրվել։ Դրանից հետո 200-ից ավելի փաստաբաններ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու կոչով դիմել էին նախագահ Սարգսյանին։ Ազգային ժողովը երեկ պատգամավորների թվի անբավարարության պատճառով նույնպես տապալել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի ընդունումը։