2026 г. 2 июня, вторник
Тег

#սեմինար

ՄԻԱՎ֊ի թեստավորում՝ հանուն պետության․ ՀՀԿ-ի հիմնադրամը ևս մեկ ոլորտ է իրենով անում

Այն, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամքը վերածվել է հայաստանյան բարձաստիճան չինովնիկների բիզնեսի, չի խանգարում ՄԱԿ-ին նշված ոլորտում  համագործակցել իշխող Հանրապետական կուսակցության կողմից վերահսկվող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ։ ՄԱԿ֊ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միացյալ ծրագրի աջակցությամբ պատգամավոր Կարեն Ավագյանի ղեկավարած ՀԵՀ-ը դեկտեմբերի 2-3-ը Ծաղկաձորում լրագրողների համար կազմակերպել էր «ՄԻԱՎ/ՁԻԱՀ֊ի արդիական հարցեր․ ՄԻԱՎ֊ի նկատմամբ կարգավիճակի իմացության նշանակությունը, ինքնաթեստավորում ՄԻԱՎ֊ի վերաբերյալ» խորագրով սեմինար-վարժանք։ օգտակար հղում․ «ՄԻԱՎ-ով ապրողներին տրամադրվող փողերը կառավարում է նախարարի ընտանիքը» ՄԱԿ-ի և ՀԵՀ-ի միջոցառման ընթացքում լրագրողների և կազմակերպիչների կողմից հնչեցրած մտքերից` պետություն - քաղաքականություն ֊ ՄԻԱՎ/ՁԻԱՀ փոխհարաբերության մասին․ - Մենք այստեղ քաղաքականությունից հեռու ենք։ Եկեք չքաղաքականացնենք մեր հանդիպումը։ - Մեր պետությունն ապահովում է ՄԻԱՎ֊ով վարակված հիվադի առողջության կուրսը։ - Ցավոք մեր պետությունը չի ապահովում, այլ՝ Առողջության գլոբալ հիմնադրամը։ - Չպետք է ֆիքսվել պետության վրա։ Մի մասը պետությունն է ապահովում, մի մասը՝ Առողջության գլոբալ հիմնադրամը։ - ՀՀ-ում հասել ենք նրան, որ հղի կնոջից երեխային վարակը չի անցնում։ - Դուք կուզենա՞ք, որ Ձեզ պարտադրեն ՄԻԱՎ֊ի թեստավորում անցնել։ - Եթե հանուն պետության է, այո՛։ օգտակար հղում․ Ով և ինչպես է ստանում ՄԻԱՎ-ով ապրողների խնամքի համար հատկացվող գումարները լրագրողների մասնագիտական գործունեության և նրանց կողմից  ձևավորվող կարծրատիպերի  մասին․ - Դուք՝ լրագրողներդ, բժիշկներ չեք, ձեզ համար պարտադիր չէ մասնագիտական բաներ իմանալ։ - Իրականում դատավճիռ բառը բացասական ենթատեքստ ունի։ Կարելի է ավելի մեղմ բառ օգտագործել։ - Հայկական լրատվամիջոցներում շատ հաճախ սխալ տեղեկատվություն է տրվում, լրագրողներն ընկնում են սենսիացիաների հետևից։ Ինքն արատավոր օղակ է, առաջնային ճակատից պետք է կարծիք ձևավորել։ օգտակար հղում․ ՄԻԱՎ․ խտրական վերաբերմունք հասարակությունն ու ՄԻԱՎ/ՁԻԱՀ֊ը․ - Մեր հասարակության մեջ մտածում ենք, որ ՄԻԱՎ֊ը մեզ հետ կապ չունի։ Փոքր հասարակություն է, եթե ես վարակված չեմ, ուրեմն ինձ մոտ մարդն է։ - Այսօր միգրացիան լուրջ դեր է խաղում։ Ոլորտի մասնագետներն ասում են, որ սա խնդիր է, որը դրսից բերվում է ընտանիք։ Եվ որոշ ասոցիատիվ բառեր, որոնք առաջանում են լրագրողների մոտ ՄԻԱՎ/ՁԻԱՀ֊ի հետ կապված․ Վախ, ՌԴ, խոպան, միգրանտ, գունատ, քայքայում, վարակիչ հիվանդություն, Զեմֆիրայի երգերից՝ «у тебя спид значит мы умрем» («ՁԻԱՀ ունես՝ ուրեմն մեռնելու ենք»)։