#Վերին Շորժա
Погибшие и раненые на границе. Огонь не прекращается (обновлено)
Ереван заявил, что с армянской стороны погибли двое, один получил огнестрельное ранение: "Данные погибших...
Կրակել են․ եվրոպական դիտորդները էլ չեն մեղադրում ՀՀ ՊՆ-ին
Եվրամիության դիտորդական առաքելությունը (ԵՄ ԴԱ), որն ավելի վաղ հերքել էր Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, այժմ հաստատել է՝ առաքելության պարեկը «ներկա է գտնվել ԵՄ ԴԱ պատասխանատվության գոտում տեղի ունեցած կրակոցներին»։ Թե ինչ կրակոցների մասին է խոսքը և ովքեր են կրակել՝ եվրոպական առաքելությունը չի մանրամասնել։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը ավելի վաղ հայտարարել էր՝ կեսօրից հետո ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանք մեքենայի ուղղությամբ, տուժածներ չկան։ Քիչ անց ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել էր․ «ԵՄ ԴԱ ոչ մի պարեկ կրակի թիրախ չի՛ եղել։ Մենք պարեկություն ենք անում հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում և զեկուցում ենք Բրյուսելին ռազմական զարգացումների, այդ թվում մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին»: Գրառմանը կցվել էր ՀՀ ՊՆ հաղորդագրության սքրինշոթը, որի վրա խոշոր կարմիր տառերով գրված էր՝ «False» (Կեղծ)։ «Հերքման» այս տեքստը առաքելության թվիթերյան էջից արդեն ջնջվել է։ Պաշտոնական Բաքուն, մինչ այդ, հերքել է հայկական (այժմ՝ նաև եվրոպական) կողմերի տարածած տեղեկությունները։ «Եվրամիության դիտորդները նախապես տեղեկացնում են ադրբեջանական կողմին իրենց տեղաշարժի երթուղին, դրա կոորդինատները, ինչպես նաև մեքենաների համարանիշներն ու տեսակները։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները տեղեկացված են առաքելության այցերի մասին, այդ իսկ պատճառով միջադեպը, որի մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, տեսականորեն և գործնականում հնարավոր չէ», - գրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Վերջին օրերի դիվանագիտական էսկալացիայի ֆոնին հայկական և ադրբեջանական կողմերը պարբերաբար հերքում են հրադադարի ռեժիմի խախտման մասին միմյանց հաղորդագրությունները։ Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական սահմանին նկատվում է ՀՀ ԶՈւ ռազմատեխնիկայի և անձնակազմի կուտակում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այս տեղեկությունը։ Ավելի ուշ պաշտոնական հերքմամբ էր հանդես եկել նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։ Առաքելությունից հաղորդել էին՝ ամենօրյա պարեկության ընթացքում զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում չեն արձանագրել, առավել ևս՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարությունը հաղորդել էր, որ օգոստոսի 14-ին՝ Ժամը 19։50-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ «Վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։ Նրա առողջական վիճակը գնահատվում է ծար»։
Եվս երեք զինվորներ են զոհվել հայ-ադրբեջանական սահմանին (թարմացված)
Զոհվել են շարքային Արթուր Մխիթարյանը և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ղարիբյանը։ Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Минобороны: Трое военнослужащих погибли в перестрелке на армяно-азербайджанской границе
В полночь в зоне перестрелки, начавшейся на восточном направлении армяно-азербайджанской границы, был найден труп рядового Вагана Вачагановича...
Գեղարքունիքի ու Քելբաջարի սահմանից հայտնում են զոհի և վիրավորի մասին (թարմացված)
Հայկական կողմը հայտնում է վիրավորի, ադրբեջանական կողմը՝ զոհի մասին․․․
Армения и Азербайджан «подавили огонь ответными мерами». Есть жертвы (обновлено)
Ранее во вторник оборонное ведомство Азербайджана выпустило схожее заявление, в котором говорилось о гибели азербайджанского...