Դրամահավաք․ Երևան փախած կանայք օգնության կարիք ունեն
Կանանց ֆինանսապես աջակցելու համար փոխանցումները՝ հետևյալ քարտի համարով. 9051 2152 0731 4819։
Կանանց ֆինանսապես աջակցելու համար փոխանցումները՝ հետևյալ քարտի համարով. 9051 2152 0731 4819։
For urgent financial help, donate to the following bank card: 9051 2152 0731 4819 (Armenian Drams).
владелец арендованного ими жилья грозит прогнать и забрать в деревню - работать в абрикосовом саду взамен долга...
Զորակոչից Հայաստան փախած ռուսաստանցի տրանս կանայք աութինգի են ենթարկվել հայկական նացի ալիքի կողմից։
После того, как они попали в поле зрения Xaytarak, Ольга и Сеана стали получать личные письма от подписчиков...
Անցած տարվա օգոստոսին Երևանի կենտրոնում գտնվող իր բնակարանում սպանել և այրել են 28-ամյա Ադրիանային։ Ադրիանան տրանսգենդեր կին էր, սպանությունը, ըստ պաշտպանների, կատարվել է ատելության շարժառիթով։ Մեղադրյալը՝ Ադրիանայի համագյուղացի 26-ամյա Է․ Ենոքյանը, օգոստոսից կալանավորված է։ Ապրիլի 22-ին տեղի է ունեցել գործով երրորդ դատական նիստը։ Երեք վկաների են հարցաքննել. ծանոթ, ընկեր, հարևան։ Նիստը, նախորդի համեմատ, ավելի հանգիստ է անցել․ ամբաստանյալի բարեկամներն ու աջակիցներն այս անգամ զուսպ էին։ Տուժողի իրավահաջորդի՝ Ադրիանայի մոր ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է՝ Դատախազությունը ատելության շարժառիթը արդյունավետորեն չի քննել, ինչի արդյունքում գործին վերաբերող որոշ դրվագներ դուրս են մնացել դատավարության պրոցեսից։ «Նախաքննության առաջին իսկ պահից բարձրաձայնել եմ, որ ատելության շարժառիթով է դեպքը տեղի ունեցել։ Ադրիանայի հիշատակին նվիրված մոմավառության ժամանակ էլ մասնակիցների վրա հարձակում եղավ։ ․․․Սպանությունից մի քանի ամիս առաջ Ադրիանան բռնության է ենթարկվել, սակայն այդ մասով էլ որևէ քննություն չի իրականացվել։ Այսինքն՝ ատելության շարժառիթը գործից դուրս է եկել», - ասել է մասնագետը։ Փաստաբանը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարան։ Այն վարույթ չի ընդունել։ Ավելի ուշ վերաքննիչ դատարանը բեկանել է այդ որոշումը և պարտավորեցրել առաջին ատյանի դատարանին քննել նաև ատելության շարժառիթը։ Ըստ Ղարագյոզյանի, վերաքննիչ դատարանի կողմից իրավունքի խախտման ճանաչումը շատ կարևոր է, քանի որ ատելության հիմքով գործերը պետության կողմից երբեք պատշաճ չեն քննվում և ուղարկվում են դատարան ամենամեղմ հոդվածներով՝ առանց հստակ պատճառաբանությունների։ Սպանության գործով առաջին դատական նիստին մեղադրյալը դահլիճ էր մտել քմծիծաղը դեմքին։ Դահլիճում հավաքված նրա հարազատները հարձակվել էին սպանված տրանսգենդեր կնոջ եղբոր վրա։ Նիստից հետո վիճաբանություն էր ծագել նաև ամբաստանյալի պաշտպանի և տուժողի իրավահաջորդների միջև, Ենոքյանի փաստաբանը վիրավորել էր Ադրիանայի մորը։ տե՛ս Ինչի են վերածել իր տանը սպանված և այրված Ադրիանայի դատավարությունը Երկրորդ նիստը տեղի է ունեցել մարտի 1-ին։ Արձագանքելով դատավարության ընթացքին՝ դրան մասնակցելու էին եկել դեսպանատների ներկայացուցիչներ, իրավապաշտպան կազմակերպությունների անդամներ։ Փաստաբանը նշել է, որ դրանից հետո դատական նիստերը ընթացել են առանց միջադեպերի։
"С самого начала предварительного следствия я заявлял, что инцидент произошел на почве ненависти. Во время зажжения свечей...
Մարտի 14-ի գիշերը 15-ից ավելի տղամարդիկ՝ մի մասը դիմակավորված, մահակներով հարձակվել են տրանս կանանց վրա և ծեծել նրանց․․․
«Полиция и теперь не предпринимает никаких действий. И эти случаи повторяются. Человек может на следующее утро совершить...
10-ից ավելի դիմակավորված տղամարդիկ մահակներով հարձակվել են տրանս կնոջ վրա, գցել գետնին և ծեծել։ Ավելի ուշ ծեծի են ենթարկել մեկ այլ տրանս կնոջ․․․
Две другие транс-женщины, еще до упомянутых случаев насилия, прогуливались по проспекту Маштоца, когда показались...
Սա վերջին 3 ամիսներին տրանս կանանց նկատմամբ բռնության արդեն 6-րդ դեպքն է․․․