Адвокаты провели забастовку с требованием наказать полицейских
"Виновные до сих пор не понесли ответственности. Участники инцидента продолжают оставаться на своих должностях...
"Виновные до сих пор не понесли ответственности. Участники инцидента продолжают оставаться на своих должностях...
Փաստաբանների պալատն այսօր գործադուլ է անում․ 4 ամսվա մեջ ոստիկանական բաժանմունքներում առնվազն 3 փաստաբան է բռնության ենթարկվել, Պալատը պահանջում է պատասխանատվության ենթարկել պաշտպաններին ծեծած ոստիկաններին և պաշտոնանկ անել Կենտրոն բաժանմունքի պետին։ Փաստաբանների բողոքի ակցիայի հետևանքով այսօր տասնյակ դատական նիստեր են հետաձգվել։ Գործադուլը ամփոփվել է երթով։ Գործադուլավորները հասել են մարզադաշտի մոտ՝ բռնցքամարտի ձեռնոցներ նվիրելու Կենտրոնի ոստիկանապետին։ «Առ այսօր մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել: Միջադեպում ներգրավված անձինք այսօր շարունակում են իրենց պաշտոնավարումը։ Մեր համայնքը չի տեսնում այն միջոցները, որոնք պետք է կիրառվեն նմանատիպ իրավիճակում», - երթից առաջ ասել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ Փետրվարին Էրեբունու ոստիականական բաժնում ոստիկանները ծեծել էին փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին, որոնք ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։ տե՛ս Էրեբունու ոստիկանները ծեծել են անչափահասին և նրա փաստաբաններին Սոցցանցերում բարձրացած աղմուկին իրավապահ համակարգը արձագանքեց քրեական վարույթ հարուցելով։ Փաստաբանները ահազանգում են՝ քննությունը ձգձգվում է, պատշաճ չի ընթանում։ «Ոստիկանական բաժանմունքում կարող են ցանկացած քաղաքացու տանել, մի քանի ոստիկաններով ծեծել, հետո քրեական գործ հարուցել ու ասել՝ ոչ թե մենք, այլ այդ քաղաքացին էր ծեծում: Որ կարդանք այս ոստիկանների ցուցմունքները, կտեսնենք՝ վստահորդն ինքն իր գլուխը խփել է սեղանին, պատին, իրենք ձեռնաշղթա են կիրառել, որպեսզի վստահորդին հանգստացնեն: Մենք միշտ մնալու ենք սրա տակ, եթե չպայքարենք: ․․․Եթե 4 ամիս առաջ Քննչական կոմիտեի քննիչները պատշաճ ձևով այդ դեպքին գնահատակն տային, գործը լիներ դատարանում, իսկ այդ անձինք՝ մեղադրյալի աթոռին, Կարեն Ալավերդյանի դեպքը գուցե չլիներ: Բայց այս լռությունը նրանք լուռ հովանավորություն», - նշել է է Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը: Ընդամենը 20 օր առաջ նա և նրա գործընկերները ասուլիս էին հրավիրել, որ պատմեն Կենտրոնի բաժնում փաստաբան Կարեն Ալավերդյանի խոշտանգման մանրամասները։ Ալավերդյանի խոսքով՝ իրեն մեղադրանք են առաջադրել զուտ նրա համար, որ բաժանքմունքում փորձել է օգնել պաշտպանյալին, որին այդ պահին ծեծում էին ոստիկաններն ու պարեկները։ Ադրյունքում ինքն էլ է բռնության ենթարկվել, իսկ վերջում՝ հայտնվել մեղադրյալի աթոռին՝ «խուլիգանության և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը խոչընդոտելու» հոդվածով։ տե՛ս Փաստաբանին ծեծելուց առաջ ոստիկանները հանել են տեսախցիկները Բռնություն գործած ոստիկանները, ըստ Փաստաբանների պալատի նախագահի, շարունակում են պաշտոնավարել։ «Կարեն Ալավերդյանի դեպի առթիվ քրեական գործ է հարուցվել է ՔՕ 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում, ազատազրկումը՝ 4-8 տարի ժամկետով): Այս հոդվածը բավարար չէ։ ՔՕ 450-րդ հոդվածի 2-րդ մասը, որը նախատեսում է 7-12 տարի, կատարված մի խումբ անձանց կողմից: Կարեն Ալավերդյանի հաղորդման մեջ գրված է, որ իր նկատմամբ մի քանի հոգով են բռնություն կիրառել: Կա 441-րդ հոդվածի խնդիր՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, այն նույնպես, եթե կատարվել է հատուկ միջոց օգտագործելով, 4-8 տարի ազատազրկում է: Ապօրինի ձերբակալելը՝ 478-րդ հոդված։ Փաստաբանին, հիշեցնենք, նաև ապօրինի ձերբակալել են: Փ աստաբանին չի թույլատրվում խուզարկել, նա մտել է ոստիկանության բաժին՝ իր վստահորդին պաշտպանելու, ներկայացել է որպես փաստաբան և ոստիկանության ծառայողները նրան ընկալել են որպես փաստաբան, բայց դրանից հետո բռնություն կիրառելու ընթացքում և հետո ձերբակալել ու խուզարկել են», - մանրամասնել է Զոհրաբյանը՝ շեշտելով՝ կան վայրեր, որտեղ փաստաբաններին թույլ չեն տալիս հեռախոսով մտնել, այս արգելքը և՛ս պետք է հանվի: Վաղը փաստաբանները կշարունակեն աշխատանքը։ Եթե իրենց բարձրացրած խնդիրներին լուծում չտրվի՝ կդիմեն նաև այլ միջոցներին։
Այն բացասաբար կանդրադառնա հատկապես տնտեսապես խոցելի վիճակում գտնվող անձանց համար, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով այն հիմնարար սկզբունքը․․․
«Действующая регулировка гарантирует защиту адвокатов от возможного необоснованного вмешательства суда, между тем...
The current regulation guarantees that lawyers are protected against any possible unreasonable court interference; however, the new approach envisaged by ...
Նախագծով նախատեսված նոր մոտեցումը վտանգում է փաստաբանության անկախությունը (այդ թվում՝ փաստաբանի, որպես․․․
«Սա մի միջամտություն է անձի պրոֆեսիոնալ գործունեության նկատմամբ կամ դրա ընթացքում, որը հետապնդում է այլ փաստաբանների...
Նման քայլով մենք նպատակ ունենք արտահայտել մեր բողոքը Հայաստանում փաստաբանության հեղինակության և փաստաբանի մասնագիտության․․․
Глава административного района Арабкир в Ереване Грайр Антонян запретил адвокату Ани Торосян принять участие в заседании Комиссии...
«Իմ վստահորդը փաստորեն զրկվեց նիստի ժամանակ իրավական խորհրդատվություն ստանալու իրավունքից», ֊ ասել է Թորոսյանը...
The interviewee stressed that she has witnessed other lawyers also not be allowed to take part in similar meetings; meanwhile, she added, such problems never occurred in other commissions. “Basically...
Կա վարկած, որ գնդակները, հնարավոր է, պատահաբար են դիպչել փաստաբանի պատուհաններին, օրինակ՝ թափառող շներին վերացնելու ժամանակ․․․