2026 г. 2 июня, вторник
Тег

#Ֆրանկլին Գոնսալես

Սաշիկ Սարգսյանի տղան կվերադառնա կալանավայր

Սաշիկ Սարգսյանի տղան կվերադառնա կալանավայր

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կրկին կկալանավորվի։ Վճռաբեկ դատարանը ապրիլի 12-ի որոշմամբ բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելու Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ է տվել ամբաստանյալ Նարեկ Սարգսյանի [հայտնի է նաև որպես Ֆրանկլին Գոնսալես] նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը։ Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք՝ նախկին նախագահի եղբորորդին մեղադրվում է  ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, առևանգման և մի շարք այլ հանցանքների մեջ։ 2020 թվականի դեկտեմբերին նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու խնդրել դատավարությունն անցկացնել արագացված ընթացակարգով:

Նարեկ Սարգսյանը կալանավորվեց

Նարեկ Սարգսյանը կալանավորվեց

Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը․․․