Муж главы армянского села избит сыном мэра Спитака
Пострадавший и его жена, административная глава Сарамеча Тамара Минасян, имен не называли и не стали раскрывать...
Пострадавший и его жена, административная глава Сарамеча Тамара Минасян, имен не называли и не стали раскрывать...
Սպիտակ համայնքապետի որդին՝ Գոռ Նիկողոսյանին, խոստովանել է, որ երեկ երեկոյան ծեծել է Սպիտակի բնակավայրերից մեկի՝ Սարամեջ գյուղի վարչական ղեկավարի ամուսնուն՝ Էդգար Հովհաննիսյանին։ Նա ձերբակալված է։ Ավելի վաղ Հովհաննիսյանը վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց։ Նրա մոտ գլխուղեղի ցնցում և փափուկ հյուսվածքների բազմաթիվ սալջարդներ են ախտորոշել, սկզբում դուրս են գրել, հետո՝ շտապօգնության մեքենայով հոսպիտալիզացրել։ Տուժածը ու նրա կինը՝ Սարալանջի վարչական ղեկավար Թամարա Մինասյանը, անուններ չեն տվել, չեն պատմել՝ ով կամ ովքեր են եղել ծեծողները, ինչ է առհասարակ տեղի ունեցել։ Նրանք «կասկածներ չունեն»։ Մամուլում արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ Գոռ Նիկողոսյանից բացի ծեծկռտուքին մի խումբ երիտասարդներ են մասնակցել, վիճաբանությունն էլ բավականին երկար է տևել։ Ենթադրվում է, որ պատճառը համայնքի ղեկավարի և Սարամեջի վարչական ղեկավարի միջև կոնֆլիկտն է։ Վերջինս ավելի վաղ հայտարարում էր, թե համայնքապետը ստիպում է իրեն աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել։ Կոնֆլիկտի բովանդակությունը հայտնի չէ։ Քաջայր Նիկողոսյանը 2021-ին ընտրվել է Սպիտակի համայնքապետ՝ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով։ Երեկ ծեծի ենթարկված Էդգար Հովհաննիսյանը նրա թիմակիցներից էր, խոշորացումից առաջ նշանակվել էր Սարամեջի գյուղապետի պաշտոնակատար։ 2021-ի ՏԻՄ ընտրություններից հետո գյուղի վարչական ղեկավար է նշանակել նրա կինը՝ Թամարա Մինասյանին։ Թե ինչ է հետագայում պատահել՝ պարզ չէ։ Սպիտակի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արդեն տևական ժամանակ պառակտված է, 18 ավագանիների մի մասը նիստերը առհասարակ բոյկոտում է։ Համայնքի ղեկավարի և վարչական ղեկավարի կոնֆլիկտի ֆոնին մի քանի օր առաջ մամուլում սկսեցին գրել, թե սարալանջցիները բողոքում են համայնքների խոշորացումից, ասում են՝ իրենց գյուղը անտեսված է ապրում, գումարը կրճատել են, ոչ մանկապարտեզ են սարքում, ոչ ոռոգման ջրի խնդիրն են լուծում։ Երկու օր առաջ համայնքապետ Նիկողոսյանը՝ աշխատակիցների և մի խումբ երիտասարդների հետ, որոնց մեջ էր նաև նրա որդին, այցելել են Սարամեջ՝ լարվածությունը մեղմելու։ Այցը հակառակ արդյունքն է տվել։ Գյուղացիների հետ հանդիպումը վերածվել է լեզվակռվի։
«Есть те, кто получил и сертификат, и квартиру. Плюс — если в доме был мужчина, люди могли построить дом, а мы остались...
Երկրաշարժի հետևանքով անհատական տուն կորցրած սպիտակցիների բնակարանային խնդրի լուծման համար 31 տարի գումարներ չեն հատկացվել․․․
Ըստ Վերմիշյանի, տնակներում ապրող շահառու ընտանիքների թիվը 453 է, հաշվարկվել է, որ նրանց բնակապահովման ծրագիրը 3 միլիարդ դրամ կպահանջի։
Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հայտնաբերվել է այնտեղ բնակվող կնոջ՝ 45-ամյա ուսուցիչ...
Военнослужащие, находившиеся в кузове автомобиля, доставлены в больницу Спитака с повреждениями различной степени тяжести...
Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց...
Մոտ մեկ ամիս առաջ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում 2 ամսական և 10 օրական Մանուշակ Մարկոսյանը Սպիտակի հիվանդանոցում...
В беседе с изданием «Жоховурд» бабушка Манушак сообщила, что ребенок перенес скрытую пневмонию, о чем семья не знала, а врач Марина Агамалян сделала прививку, не проведя медосмотра...
14.16-ին Հայաստանի հյուսիսում՝ Սպիտակ քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, 2.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում...
После прихода советской власти и до Отечественной войны крупных строительств не осуществляли, а построенные после войны здания были невзрачны, так как строящие...