Նախկին ղարաբաղցիներն էլ փախստական չեն, բայց վերադառնալու տեղ չունեն
«Եվ մենք՝ 10 հոգով, իսկ ամուսնուս մահից հետո՝ 9, ապրում ենք մի նեղ սենյակում, այն վարագույրներով երեք մասի բաժանելով։ Գազ էլ չունենք»
«Եվ մենք՝ 10 հոգով, իսկ ամուսնուս մահից հետո՝ 9, ապրում ենք մի նեղ սենյակում, այն վարագույրներով երեք մասի բաժանելով։ Գազ էլ չունենք»
- И мы вдесятером – а после смерти моего мужа вдевятером – живем в одной тесной комнате, поделив ее занавесками на три части. И газа у нас нет...
Ադրբեջանում զինծառայողների հոգեբանական վերականգնման համար պետական ծրագիր չի եղել․ «Եթե անգամ եղել ա, ապա միայն թղթի վրա»։
- Я не смог обзавестись семьей, о которой мечтал, так и не смог получить удовольствие от жизни, несмотря на то, что мне было всего 24 года, когда я вернулся с войны...
Մի խումբ բռնի գաղթականներ երեկ Բաքվում բողոքի ակցիա են իրականացրել՝ բնակարանների, բարեկարգ կացարանների տրամադրման պահանջով։ Պետական պաշտոնյաները խոստացել են մինչև տարվա վերջ բնակարանով ապահովել 3700 փախստականի, հաղորդում է «Կավկազսկիյ ուզելը»։ Ցույցի մասնակիցները բողոքել են Քարադաղի շրջանում իրենց բնակության համար տրամադրված հանրակացարանի վթարային վիճակից։ Ավելի վաղ իշխանությունները խոստացել էին փախստականների համար կառուցված «Գուբու Պարկ» քաղաքում բնակարան տրամադրել բոլորին։ Չնայած այդ համալիրն արդեն հանձնված է, զինվորական հանրակացարանի բնակիչներն այդտեղ բնակարան չեն ստացել։ «Այնտեղ, որտեղ մենք ապրում ենք, դպրոց չկա, հիվանդանոց չկա, երթուղայիններ չեն անցնում, երեխաները չեն կարողանում դպրոց գնալ», - պատմել են գաղթականները։ Հավաքվածների հետ հանդիպման է դուրս եկել Փախստականների գործով Պետական կոմիտեի ներկայացուցիչը։ Նա ասել է, որ «Գոբու Պարկ»֊ի բնակարանների քանակը բավարար չէր, և խոստացել, որ ևս 15 ընտանիք բնակարան կստանա նոր կառուցվող «Ումիդ» համալիրում։ Պաշտոնյայի փոխանցմամբ, առաջին հերթին բնակարանով ապահովվել են այն փախստականները, ովքեր վթարային պայմաններում ապրում էին դպրոցներում կամ մանկապարտեզներում։ Առաջին էտապում «Գոբու Պարկում» բնակարան ստացել է 1026 ընտանիք, երկրորդում՝ 1300, հաղորդում է գերատեսչությունը։
В ходе акции ее участники пожаловались на аварийное состояние военного общежития в Гарадагском районе, где их поселили...