2026 թ. հունիս 2, երեքշաբթի
Պիտակ

#բրիտանական շտամ

Բրիտանական քովիդը ժամանեց Հայաստան

Բրիտանական քովիդը ժամանեց Հայաստան

Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք, հայտնել է Առողջապահության նախարարությունը։ Իրականացվել են նոր կորոնավիրուսի ևս 12 ամբողջական գենոմի վերծանում։ Ի տարբերություն հունվար ամսվա հետազոտության՝ մարտին հետազոտված 12 նմուշից 10-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի բացառվում տարբեր շտամերով վարակվելու հավանականությունը՝ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին՝ կրել դիմակ, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պատվաստվել COVID-19-ի դեմ»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։ Հիշեցնենք՝ անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարվել էր կորոնավիրուսի նոր՝ երբեմն ավելի արագ տարածվող շտամերի մասին։