Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք, հայտնել է Առողջապահության նախարարությունը։
Իրականացվել են նոր կորոնավիրուսի ևս 12 ամբողջական գենոմի վերծանում։
Ի տարբերություն հունվար ամսվա հետազոտության՝ մարտին հետազոտված 12 նմուշից 10-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի բացառվում տարբեր շտամերով վարակվելու հավանականությունը՝ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին՝ կրել դիմակ, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պատվաստվել COVID-19-ի դեմ»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարվել էր կորոնավիրուսի նոր՝ երբեմն ավելի արագ տարածվող շտամերի մասին։