Առնվազն 48 մարդ մահացել և 66 մարդ վիրավորվել է Թայվանում այսօր տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով։ Գնացքը շեղվել է ռելսերից և հարվածել թունելի պատերին, ինչի հետևանքով վագոններից չորսը քանդվել են։ Սա դժվարացրել է փրկարարների աշխատանքը, քանի որ ուղևորներից շատերը փակված են մնացել արդեն քանդված վագոններում, որտեղից մարդկանց դուրս բերելն այդքան էլ հեշտ չէ։
#UPDATE Dozens feared dead in Taiwan railway crash.
Dozens of people are feared dead after a packed train derailed inside a tunnel in Taiwan at the start of a long holiday weekend, with rescuers still scrambling to reach others trapped insidehttps://t.co/mDQLMQhiC4 pic.twitter.com/eqsV3U7uSy
— AFP News Agency (@AFP) April 2, 2021
Տեղական լրատվականների հաղորդմամբ՝ մեքենավարը ևս զոհվել է։ Գնացքը շուրջ 500 հոգու երկրի մայրաքաղաք Տայպեյից տեղափոխում էր տեղափոխում էր Տաիտունգ՝ ամենամյա տոնակատարությանը մասնակցելու։ Ուղևորներից շատերը հավանաբար կանգնած են եղել՝ գնացքի բազմամարդ լինելու պատճառով։
Որոշ ուղևորներ էլ փորձել են դուրս գալ՝ կոտրելով պատուհանների ապակիները։
«Կարծես մի հանկարծակի ցնցում եղավ, ու ես ընկա հատակին։ Մենք պատուհանի ապակին կոտրեցինք, որ տանիքով դուրս գանք»,- պատմել է փրկված ուղևորներից մեկը։
408 համարի գնացքն ամենաարագընթացներից մեկն է Թայվանում՝ 130 կմ/ժ։ Այն նաև համեմատաբար ապահով գնացքի համբավ ունի։
Լրատվականների կարծիքով՝ սա երկրում տեղի ունեցած վատագույն վթարն է վերջին 40 տարիների ընթացքում։