— Ընկերության տնօրենը խաբել է մեզ։ Տնօրենը պահանջում է աշխատել, բայց չի վճարում։
Իջևանի «Գրանդ տեքստիլ» ֆաբրիկայի 205 հնդիկ աշխատողները օգոստոսի 6-ին գործադուլ են հայտարարել՝ պահանջելով երեք ամսվա աշխատավարձը: Գործադուլը շարունակվում է մինչև հիմա:
Ընկերության տնօրենությունը խոստացել է հանդիպել աշխատողների հետ այսօր՝ օգոստոսի 11-ին։ Հանդիպումը փակ է, լրագրողների մուտքը տարածք չի թույլատրվում։
[հասանելի են հայերեն ենթագրեր]
Նախկին հանրախանութի շենքում տեղակայված կարի ֆաբրիկան, որտեղ ապրում, աշխատում և սնվում են 205 հնդիկ աշխատողները, ունի 41 տեսախցիկներ։ Տարածքում նաև հսկիչներ են աշխատում։ Աշխատողների մուտքն ու ելքը սահմանափակված է ժամային գրաֆիկով, իսկ երրորդ անձանց մուտքը՝ խստիվ արգելված:
Գործադուլի մասնակիցները Epress.am-ին տրամադրել են տեսանյութեր իրենց նախորդ ակցիայից: Դրանցից մեկում մասնավորապես ասվում է.
— Մենք բոլորս դիմել ենք Հնդկաստանի դեսպանատուն, բայց նրանք մեզ չեն օգնել։ 3 օր առաջ գնացել ենք ոստիկանություն, բայց նրանք էլ չեն օգնել։
— Մենք բոլորս ուզում ենք մեր աշխատավարձը և ուզում ենք վերադառնալ Հնդկաստան։
— Սեփականատերերը մեզ ստիպում է աշխասել ատրճանակի սպառնալիքի տակ։ Մենք որևէ խնդիր չունենք հայերի հետ, նրանք բարի են։
— Բայց մեզ պետք է մեր աշխատավարձը, որպեսզի կարողանանք վերադառնալ Հնդկաստան
տե՛ս նաև Իջևանում խաբված հնդիկ աշխատողների հարցն անորոշ է