Հայկական ինտերնետ տիրույթում նոր կայք է ստեղծվել, որը միավորում է սեքս ծառայություններ տրամադրող կանանց և աղջիկներին: Օգտատերերի վկայությամբ, կայքը գործում է մոտ մեկ շաբաթ: Հոդվածը գրելու պահին կայքը պարբերաբար հասանելի չէ: Դոմեյնը գրանցված է Երևանի բնակիչ Անդրանիկ Հովհաննիսյանի անունով:
Յուրաքանչյուր ցանկացող կարող է գրանցել կայքում իր տվյալները, նշել մատուցվող ծառայության գումարը և այլ տեղեկություններ: Կայքում գրանցված են ավելի քան 40 կանայք: 1 ժամ ինտիմի համար գները տատանվում են 20-50 հազար դրամի սահմաններում:
Կայքը միավորել է Հայաստանի 4 խոշոր քաղաքների` Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Աբովյանի աղջիկներին: Բացի դրանից, կայքը ներկայացնում է լավագույնների թոփ 10-ը: Այս պահին առաջին տեղում է «23-ամյա Վերոնիկան (հասակը`172 սմ., քաշը` 77 կգ.), ով 1 ժամի համար 50 հազար դրամ է վերցնում:
Կայքի անդամներից շատերը համաձայն չեն մնալ հաճախորդի հետ ողջ գիշեր, և բացառապես բոլորը աշխատում են կանչով: Բջջային հեռախոսների համարները նույնպես նշված են: Զանգերին պատասխանում են և ճշտում մանրամասները: Կապվել կայքի հեղինակի հետ դեռևս չի հաջողվել: