Լույս է տեսել արվեստագետ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր անդամ Արման Գրիգորյանի «Կեցցե հեղափոխությունը» վեպը։ Այն գրվել է 16 տարի առաջ՝ գրողների հետ շփման արդյունքում։ Օրերս տեղի կունենա գրքի շնորհանդեսը (ժամն ու վայրը կարելիէ իմանալ՝ հետևելով հեղինակի ֆեյսբուքի էջին), որից հետո այն կհայտնվի գրախանութներում։
Ստորև ներկայացնում ենք Արման Գրիգորյանի հարցազրույցը և գրքի հրատարակման շուրջ մի քանի մեկնաբանություն ֆեյսբուքից․
Գրող Հովհաննես Թեքգյոզյան․ Էս կարևոր գիրք ա։
Արշակ Նազարյան․ …Հաջորդ հեղափոխությունը` էս գրքով կանենք
Մոկո Խաչատրյան․ Շնորհավոր, բայց ասա՝ ինչո՞ւ ես դու Լենինի կողքը։
Արման Գրիգորյան․ Շնորհակալ եմ։ Պիտի կարդաս որ հասկանաս, չեմ կարող պատմել։
Մոկո Խաչատրյան․ Անպայման կկարդամ, ինձ դա շատ հուզեց։
Վաչագան Ազատյան․ Շնորհավորում եմ ձախից առաջինին։
Բանաստեղծ Կարեն Անտաշյան․ Շնորհավոր, չգիտեի, որ վեպ ես գրել։
Արման Գրիգորյան․ Գրողների հետ շփվելու արդյունք ա։
Կամո Սահակյան Կամսար․ Որտե՞ղ է վաճառքի դրված։
Արման Գրիգորյան․ Դեռ չի վաճառվում, երևի Նոյյան Տապան և Զանգակ գրախանութներում։
Վիկի Շողակ Հովհաննիսյան․ Գիտեինք, որ տաղանդավոր արվեստագետ ես, սակայն հիմա թաքուն ձիրքեր ես ցույց տալիս։
Արվետսագետ Աննա Բարսեղյան․ Ընդհանրապես հեղափոխության մասին է, թե՞ հոկտեմբերյան։
Արման Գրիգորյան․ Հոկտեմբերյան, բայց նաև ընդհանրապես։
Հրատարակիչ, արվեստագետ Մկրտիչ Մաթևոսյան․ Բայց օձի լեզու ունի էս Արմանը… Ոնցա Նիկոլային համոզել։
Մշակութաբան Վարդան Ջալոյան․ Չնայած Արմանը գերկայացած անհատ է, բայց միշտ ուզել է, որ իր անվան կողքին գրվի արվեստագետ, գրող: Հիմա հասկացա: Գրականությունը Արմանին օգնում է արտահայտել իր ուտոպիզմը։