В Тавуше противятся делимитации
Замглавы общины Мгер Агамян заявил, что руководители населенных пунктов, расположенных в этой зоне, недовольны прошедшей...
Замглавы общины Мгер Агамян заявил, что руководители населенных пунктов, расположенных в этой зоне, недовольны прошедшей...
Առավոտից Նոյեմբերյան քաղաքի հրապարակում հավաքվել են Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներ, քաղաքական գործիչներ և եկեղեցու ներկայացուցիչներ, որոնք դեմ են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հայտարարված ծրագրին։ Հանդիպումը վարել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատը և հրավիրել բոլորին Սուրբ Սարգիս եկեղեցու բակ՝ քննարկելու հետագա անելիքները։ Նոյեմբերյանի փոխհամայնքապետ Մհեր Աղամյանը հայտարարել է, որ ազդակիր բնակավայրերի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում երեկվա փակ հանդիպումից, սահմանազատման այս նախագիծը համարում են միակողմանի զիջում։ «Նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար»,- հայտարարել է Նոյեմբերյանի համայնքապետարանը նաև ֆեյսբուքյան էջում։ Մինչ այդ ԱԱԾ-ն երեկվանից փակել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը՝ հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու համար։ Մի խումբ տեղացիներ էլ այստեղ են հավաքվել․ նրանք անհանգստացած են Բաղանիս Այրումի թմբին կանգնած ադրբեջանական զինուժի տեսարանով։ Այս առիթով ԱԱԾ-ն վստահեցրել է, որ սահմանի փոփոխություն այսօր չի նախատեսվում։ Սահմանազատման դեմ ակցիաները սկսվել են ուրբաթ գիշերվամից։ Կիրակի օրը դրանք ուղեկցվել են բախումներով։ Մասնավորապես, Հայաստան-Վրաստան մայրուղու Ոսկերպարի հատվածը փակած մարդկանց ցրել է փորձել Երկրապահ կամավորական միության (ղեկավարում է ՔՊ պատգամավոր Սասուն Միքայելյանը) տարբերանշանով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան։ Ճանապարհը փակած քաղաքացիները, որոնց թվում նաև «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էին, փորձել են ձեռքերով հետ հրել իրենց վրա եկող մեքենան՝ կոտրելով դիմապակին։ Քաշքշուկ է սկսվել, ԵԿՄ-ական ավտոմեքենայի վրայից անհայտ անձը ցատկել է ուղիղ ցուցարարների վրա։ Միջադեպից հետո ձերբակալվել են միայն «Մարտական եղբայրության» 7 անդամները, որոնց թվում է նար պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը։ «Զավեշտալի է, որ ոստիկանությունը ոչ միայն չկասեցրեց խաղաղ ցուցարարների վրա մեքենայի վարումը, այլև բերման չենթարկեց դրա վարորդին։ Փոխարենը` բաժին տարվեցին խաղաղ ցուցարարները», - գրել է իրավապաշտպան Դանիել Իոաննինյանը։ Իոաննսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել Դատախազություն։ Բողոքի ցույցերը շարունակվել են։ Երեկ ցուցարարները փորձում էին արգելել տարածքի ականազատումը, այսօր մտահոգված էին նրանով, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագետները արդեն սկսել են կոորդինատների ճշտումը։ Վերջին օրերի ցույցերին մասնակցում էին նաև ընդդիմադիր պատգամավորները, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները, «ՀայաՔվե» նախաձեռնության ակտիվը, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, երգիչներ, ազգրագրագետներ և այլն․ սոցցանցերով պարբերաբար լայվեր են հեռարձակվում, հնչում են Երևանում և այլ բնակավայրերում հավաքվելու կոչեր։ Ուրբաթ օրը սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովները համաձայնության են եկել սկսել սահմանազատումը Տավուշ-Ղազախ հատվածից։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ Հայաստանը հետ է քաշվելու սահմանային 4 ադրբեջանական գյուղերից։ Վարչապետի աշխատակազմի հրապարակած քարտեզի համաձայն, Ջողազի ջրամբարից հյուսիս գտնվող հատվածը, որը խորհրդային Հայաստանի մաս է կազմել, առժամանակ մնալու է Ադրբեջանի վերահսկողության ներքո (այնտեղով ադրբեջանական միջհամայնքային ճանապարհն է անցնում), փոխարենը Հայաստանը շարունակելու է հսկել Ոսկեպարին և Բերքաբերին հարող հողակտորները, որոնք ժամանակին խորհրդային Ադրբեջանի մաս են կազմել (այնտեղով անցնում է հայկական միջպետական մայրուղին)։ տե՛ս Եթե վարչապետի աշխատակազմի հրապարակած քարտեզը ճիշտ է
В отличие от Минобороны Армении, Азербайджан не предоставил фотографий, отображающих последствия...
Ի տարբերություն Հայաստանի ՊՆ-ի, Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը գնդակոծման հետևանքները ցույց տվող լուսանկարներ չի տրամադրում։
Утром 18 декабря Ованисян написал, что ближе к полуночи азербайджанские вооруженные силы...
Հայաստանի Զինված ուժերի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ: Կորուստներ չկան․․․
«Հանձնաժողովը վնասները հաշվարկելու համար մի քանի անգամ գնացել է համայնքները։ Իրենք են ուշացնում։ Իսկ գյուղապետերը հորդորում են բնակիչներին...
Գյուղի բնակիչ Սվետլանա Գալստյանն ասել է, որ դիպուկահարները կրակում են նաև գյուղացիների ուղղությամբ․ «Ժողովուրդը չգիտի՝ ինչ անի։ Այսօր պետք է խաղողը...
Правительство одобрило законопроект на внеочередном заседании в субботу, 15 ноября. Согласно проекту, оплата потребленного газа, электроэнергии...
Կառավարությունն օրինագծին հավանություն էր տվել շաբաթ օրը կայացած արտահերթ նիստի ընթացքում։ Այն, մասնավորապես, սահմանում է...
Another point in the law includes the subsidization of specific border community residents' land tax and real estate tax expenses, as well as residents left homeless due to Azerbaijani attacks...
Սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականի պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով