2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Բարձր կրունկները վտանգավոր են առողջության համար

Մասնագետները զգուշացնում են, որ բարձրակրունկ
կոշիկները նպաստում են մի շարք հիվանդությունների ձեռքբերման, ինչպես նաև
օստեոարտրիտի
 զարգացմանն
ու հոդերի ձևափոխմանը: Ավելի սլացիկ երևալու համար, կանայք հաճախ բարձրակրունկ
կոշիկներ են հագնում` չմտածելով որակի, հարմարավետության ու վտանգների մասին:  ԱՄՆ-ի Այովա համալսարանի գիտնականները փորձել
են պարզել, թե ինչ ազդեցություն ունեն կրունկները  ոտքի հոդերի  վրա: Մի շարք փորձերի արդյունքում պարզ դարձավ,
որ բարձրակրունկ կոշիկները մեծացնում են օստեոպորոզ
հիվանդության
հավանականությունը, ընդ որում` որքան բարձր է կրունկը, այնքան մեծ  է հիվանդանալու հավանականությունը: Բարձրակրունկ
կոշիկները նաև ազդում են կնոջ քայլվածքի վրա` այն դարձնելով դանդաղ, իսկ քայլերը`
փոքր: Իսկ որքան բարձր  է կրունկը, այնքան
մեծ է ճնշումը ծնկի անոթների վրա:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել նաև, որ կրունկները ազդում են ոտքի թաթերի և գոտկատեղի վրա, փոխում են մարմնի ձևը և կարող են հանգեցնել ցավերի մեջքի շրջանում: