«Հայկական ժամանակ». Գործադուլը չկայացավ...
Աշխատավարձերի ուշացման պատճառով «Նաիրիտ» գործարանում սպասվող երեկ չի կայացել,
հաղորդում է «Հայկական ժամանակը»:
Գործարանի ղեկավարությունը առանձին – առանձին հրավիրել է բողոքի ակցիայի «կասկածյալ կազմակերպիչներին» և ասել, որ ոչինչ չանեն, ու եթե ոչ երեկոյան, ապա այսօր առավոտյան իրենց աշխատավարձերը վճարվելու են:
Երեկ գործարանի աշխատակիցները մեզ հետ զրույցում դժվարացան ասել, թե ինչ են անելու, եթե այսօր էլ իրենց խաբեն: Նշենք, որ գործարանի աշխատավարձերը պարբերաբար չեն վճարվում, իսկ այս անգամ այն ուշացել է մեկ ամսից ավելի: