Գլխավոր / Հայաստան / Պեդրո Ալմադովարը նոր ֆիլմ է նկարահանում

Պեդրո Ալմադովարը նոր ֆիլմ է նկարահանում

Իսպանացի հայտնի կինորեժիսոր Պեդրո Ալմոդովարը նոր ֆիլմ է նկարում: Ֆիլմը կրում է «Մաշկը, որում ես ապրում եմ» անունը: Սցենարի հիմքում ընկած է ժամանակակից ֆրանսիացի գրող Թիերի Ժոնկեի «Տարանտուլ» ստեղծագործությունը:

Ֆիլմը պատմում է պլաստիկ վիրաբույժի մասին է, ով «հրաշք մաշկ» է հայտնաբերում, որը փոխում մարդկանց կյանքը:

Նկարահանումները տեղի են ունենալու Իսպանիայի մի քանի քաղաքներում, այդ թվում`Մադրիդում և Տոլեդոյում: Ֆիլմի ընդհանուր բյուջեն 10 միլիոն եվրո է, հաղորդում է Культура հեռուստաալիքը:

Ի դեպ, որքան էլ զարմանալի է, այս ֆիլմում չի նկարահանվելու Պենելոպա Կրուսը, ով վերջին տարիներին ռեժիսորի ֆիլմերում մարմնավորում էր գլխավոր հերոսուհիներին:

Կանացի գլխավոր դերը այս անգամ բաժին է հասել իսպանուհի Ելենա Անայային, իսկ ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորելու է Անտոնիո Բանդերասը, ով իր դերասանական կարիերան սկսել է հենց Ալմոդովարի ֆիլմերում:

Tekali Taxi