Գլխավոր / Հայաստան / Ֆիդել Կաստրոն զղջում է միասեռականներին ճնշելու համար

Ֆիդել Կաստրոն զղջում է միասեռականներին ճնշելու համար

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն իր վրա է
վերցրել 1959 թվականից հետո երկրում միասեռականների հետապնդման համար
պատասխանատվությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

1959 թվականի հեղափոխությունից
հետո Կուբայի միասռականներին աշխատանքային ճամբարներ էին ուղարկում` բուժման և
վերադաստիարակման համար: Երկար տարիներ Կուբայում միասեռականությունը քրեորեն
պատժելի է եղել:

Կաստրոյի խոսքերով`ոչ
սովորական սեռական կողմնորոշում ունեցող անձանց հետապնդումը
«մեծ անարդարություն» է եղել:

Կաստրոն նշել է նաև, որ ինքը բավականաչափ
ուշադրություն չի դարձրել այս խնդրին: «Այս հարցում միակ մեղավորը ես եմ: Չեմ
պատրաստվում հրաժարվել պատասխանատվությունից և մեղքը ուրիշի վրա բարդել»,-ասել է
82-ամյա քաղաքական գործիչն ու ավելացրել, որ միասեռականների նկատմամբ ոչ մի
նախապաշարմունք չունի:

«Այն ժամանակ ես հնարավորություն չեմ ունեցել
զբաղվել այս խնդրով: Ես հիմնականում զբաղված էի 1962 թվականի ճգնաժամով, պատերազմով,
քաղաքական խնդիրներով, որոնք կենաց-մահու կարևորություն ունեին», – նշել է
Կաստրոն:

Tekali Taxi