2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ֆիդել Կաստրոն զղջում է միասեռականներին ճնշելու համար

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն իր վրա է վերցրել 1959 թվականից հետո երկրում միասեռականների հետապնդման համար պատասխանատվությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

1959 թվականի հեղափոխությունից հետո Կուբայի միասռականներին աշխատանքային ճամբարներ էին ուղարկում` բուժման և վերադաստիարակման համար: Երկար տարիներ Կուբայում միասեռականությունը քրեորեն պատժելի է եղել:

Կաստրոյի խոսքերով`ոչ սովորական սեռական կողմնորոշում ունեցող անձանց հետապնդումը «մեծ անարդարություն» է եղել:

Կաստրոն նշել է նաև, որ ինքը բավականաչափ ուշադրություն չի դարձրել այս խնդրին: «Այս հարցում միակ մեղավորը ես եմ: Չեմ պատրաստվում հրաժարվել պատասխանատվությունից և մեղքը ուրիշի վրա բարդել»,-ասել է 82-ամյա քաղաքական գործիչն ու ավելացրել, որ միասեռականների նկատմամբ ոչ մի նախապաշարմունք չունի:

«Այն ժամանակ ես հնարավորություն չեմ ունեցել զբաղվել այս խնդրով: Ես հիմնականում զբաղված էի 1962 թվականի ճգնաժամով, պատերազմով, քաղաքական խնդիրներով, որոնք կենաց-մահու կարևորություն ունեին», - նշել է Կաստրոն: