Home / Армения / ԵՄ-ը ողջունում է Թուրքիայի հանրաքվեն

ԵՄ-ը ողջունում է Թուրքիայի հանրաքվեն

Եվրոպական հանձնաժողովը ողջունել է Թուրքիայում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն` այն որակելով որպես «քայլ ճշգրիտ ուղղությամբ»:

«Այս բարեփոխումները ևս մի կարևոր քայլ է, որը համահունչ է Թուրքիայի` ԵՄ-ի կազմում ընդգրկվելու ցանկությանը և համապատասխանում է ԵՄ չափանիշներին»,- հայտարարել է ԵՄ զարգացման գծով հավատարմատար Ստեֆան Ֆյուլեն:

Ֆյուլեն նշել է, որ արդյունքն «արտացոլում է Թուրքիայի քաղաքացիների բարեփոխումներ կատարելու շարունակական ցանկությունը, իրավունքը և ազատությունը»:

Ֆյուլեն, սակայն, ավելացրել է, որ սա առաջին քայլն է և ամեն ինչ կախված
Կլինի նրանից, թե ինչպես է Թուրքիան կյանքի կոչելու այդ բարեփոխումները:

Tekali Taxi