Գլխավոր / Հայաստան / Սարգսյանը կանի նույնը, ինչ անում է Օսկանյանը. կարծիք

Սարգսյանը կանի նույնը, ինչ անում է Օսկանյանը. կարծիք

Ինչո՞ւ են այս իշխանությունները շարունակում բանակցային գործընթաց կոչվող այս շիզոֆրենիան: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այստեսակ հարց է բարձրացրել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը և ինքն էլ պատասխանել.

«Բանակցային գործընթացը այս իշխանություններն անում են արտաքին լեգիտիմության պահպանման համար: Քանի որ չունեն ներքին լեգիտրմություն, արտաքինն էլ կորցնելու դեպքում կհայտնվեն շատ վատ վիճակում: Ինչպես նաև բանակցային գործընթացը սեփական իշխանությունը պահելու համար է, այն ոչ մի կապ չունի պետական շահի հետ: Եվ երկրորդ, մինչև իրենց իշխանության ավարտը,  կշարունակեն այս շիզոֆրենիան, այնուհետև նոր իշխանությունների գալուց հետո, օրինակ, Սերժ Սարգսյանը կհայտարարի, որ իրենց օրոք նման բան չի եղել, ինչպես այսօր անում է Վարդան Օսկանյանը»:

Tekali Taxi