Գլխավոր / Հայաստան / Ահմադինեժադը խորհուրդ է տվել Քլինթոնին մտածել խոսելուց առաջ

Ահմադինեժադը խորհուրդ է տվել Քլինթոնին մտածել խոսելուց առաջ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով Նյու Յորք է մեկնել Միացյալ Ազգերի Կազմակերպության գագաթաժողովին մասնակցելու համար, տեղի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «խոսելուց առաջ պետք է մտածի»:

Պատասխանելով Քլինթոնի այն հայտարարությանը, թե Իրանը հետզհետե ավելացնում է իր սպառազինությունը, Ահմադինեժադն ասել է.

«Չեք կարծում, որ  պետքարտուղարը պետք է փոքր-ինչ մտածի այս տեսակի հայտարարություններ անելուց առաջ»:

Իրանի նախագահը նաև կոչ է արել Միացյալ Նահանգներին ազատել իրանցի քաղաքացիներին, նրանից հետո, երբ Թեհրանն ազատել է լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն: Նախագահի խոսքով` Վաշինգթոնը պետք է մարդասիրական քայլ իրականացնի և ազատ արձակի իրանցի ապօրինի ձերբակալվածներին, հաղորդում է BBC-ն:

Tekali Taxi