Գլխավոր / Армения / Ռուսաստանը կփոխվի և կդառնա Վրաստանի հիմնական դաշնակիցը. Սահակաշվիլի

Ռուսաստանը կփոխվի և կդառնա Վրաստանի հիմնական դաշնակիցը. Սահակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին համոզված է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ կարող է արդյունավետ երկխոսություն վարել: Ռուսաստանը կփոխվի և Վրաստանի կարևորագույն դաշնակիցը կադառնա: Այս մասին նախագահը հայտարարել է Նյու Յորքի համալասարանում տեղի ունեցած իր ելույթում:

«Հավատում եմ, որ մի գեղեցիկ օր մենք կկարողանանք նորմալ և արդյունավետ երկխոսություն վարել մեր հյուսիսային հարևանի հետ: Նրանց կողմից մեր տարածքների գրավումը երկար չի կարող շարունակվել:

Հուսով եմ` Ռուսաստանն ավելի ժամանակակից ուղի կբռնի, այն կփոխվի և անկախ ու եվրոպական Վրաստանի գլխավոր դաշնակիցը կդառնա»,- հայտարարել է Սահակաշվիլին:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի կառավարությունը պետք է հասկանա, որ զարգացումը հիմնական օրենքների և արժեքների հարգանք է պահանջում:

Tekali Taxi