Գլխավոր / Армения / Կենսաթոշակների բարձրացումը չի կարող բարելավել սոցիալ-տնտեսական վիճակը. կարծիք

Կենսաթոշակների բարձրացումը չի կարող բարելավել սոցիալ-տնտեսական վիճակը. կարծիք

Կենսաթոշակային բարեփոխումները լուրջ խնդիրների հետ են կապված, դրանք դյուրին լինել չեն կարող: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այսպիսի կարծիք է հայտնել տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած պետական կենսաթոշակների հետ կապված լսումներին:

Մանասերյանի կարծիքով` պետք է հասնել նրան, որ Հայաստանում մարդիկ չվախենան ծերությունից, ունենան նվազագույնը, որ կտրամադրվի պետության կողմից:

«Պատասխանատվության ինստիտուտը պետք է ամրագրված լինի օրենքով: Որևէ հիմնադրամ չպետք է կարողանա խուսափել պատասխանատվությունից, ինչպես նաև սնանկության մասին խոսք լինել չի կարող», – ասել է Մանասերյանը և հավելել, որ ներկայիս օրենքը հղկման և կատարելագործման կարիք ունի:

Մանասերյանը նաև կարծիք է հայտնել, որ կենսաթոշակների բարձրացումը չի կարող բարելավել սոցիալ-տնտեսական վիճակը:

«Բայց նաև գտնում եմ, որ չանել նման քայլեր նույնպես չի կարելի», – նշել է տնտեսագետը:

Tekali Taxi