Գլխավոր / Հայաստան / Գյուղատնտեսության ոլորտում աշխատանքները հավասար են զրոյի. տնտեսագետ

Գյուղատնտեսության ոլորտում աշխատանքները հավասար են զրոյի. տնտեսագետ

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը խորհուրդ է տալիս ավելի զգոն արտահայտվել նրանց, ովքեր փորձում են տնտեսական աճի հետ կապված ամեն ինչ գունագեղ ներկայացնել և նրանց, ովքեր ամեն ինչ ուզում են սևով ներկել:

Մանասերյանը նշել է, որ վերջին ամիսներին իրարամերժ կարծիքներ են հնչում մեր տնտեսության ներսում կատարովող գործընթացների վերաբերյալ: Տնտեսագետի խոսքով` վերջին 8 ամիսների կտրվածքով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները նույնպես իրարամերժ պատկեր են ցույց տալիս: Առաջին 5 ամինսներին գրանցվել է 8,8 տոկոս տնտեսական աճ: Հաջորդ երկու ամիսների ընթացքում հետընթաց է գրանցվել, որը լուրջ ահազանգ է:

Մանասերյանը, մասնավորապես, անդրադարձել է գյուղատնտեսության ցուցանիշներին և նշել, որ հունվար-հուլիս ամիսներին գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 23 տոկոս աճ, իսկ օգոստոսին 18 տոկոս անկում:

«Չեմ կարող արդարացնել գյուղատնտեսության ոլորտի աշխատանքները: Դրանք կարելի է ասել, որ հավասար են զրոյի», – նշել է Թաթուլ Մանասերյանի:

Տնտեսագետը նշել է, որ հացահատիկի շուկայում հնարավոր է վարել այնպիսի քաղաքականությունը, որը կնվազեցնի Հայաստանի ներկայիս կախումը միջազգային շուկայից:

Tekali Taxi