Գլխավոր / Հայաստան / Օմբուդսմենը հավատում է ոստիկանությանը, բայց ոչ քաղաքացու դիմումին

Օմբուդսմենը հավատում է ոստիկանությանը, բայց ոչ քաղաքացու դիմումին

Թեև Հայաստանը 2008 թվականին ստորագրել է ՄԱԿ-ի Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության խտրականության դեմ ուղղված հռչակագիրը, Հայաստանում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց իրավուքները պաշտպանող և նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքն արգելող որևէ օրենք չկա: Այս մասին այսօր հայտարարել է «Հասարակական տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (PINK Armenia) հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մամիկոն Հովսեփյանը` ԼԳԲՏ-ին վերաբերող խնդիրների քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր Հայաստանի պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը:

Հովսեփյանը խոսել է նաև ԼԳԲՏ անձանց շրջանում խտրականության և իրավունքների ոտնահարման վերաբերյալ անցկացված հարցման մասին: Հարցման մասնակիցների մեծամասնությունը նշում է, որ երբևիցէ չի դիմել ու չի դիմի իրավապահ մարմիններին իրենց իրավունքների պաշտպանության առնչությամբ, քանի որ վերջիններս ոչ միայն չեն ապահովում իրավունքների վերականգնումը, այլև իրենք են պատճառ հանդիսանում նոր խնդիրների առաջացման համար:

PINK Armenia-ի ներկայացուցիչը հիշեցրել է 2009 թվականին տեղի ունեցած դեպքը, երբ մի խումբ ոստիկաններ փողոցում սեռական ինքնությունը վիրավորող բառեր են հնչեցրել մի տղամարդու նկատմամբ: Վերջինս բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին:

Սակայն Հայաստանի օմբուդսմենը ոչ մի կերպ չի անդրադարձել տղամարդու դիմումին` նախընտրելով հավատալ ոստիկանության ներկայացված տարբերակին, որը խեղաթյուրել է փաստերը: Ավելի ուշ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի ներկայացուցիչ Սառա Խոջոյանն այդ հարցով է դիմել օմբուդսմենին, սակայն վերջինս հերքել է նաև այն փաստը, թե ինքը երբևէ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներից բողոք է ստացել:

«Ինչո՞ւ են նրանք հավատում ոստիկանության նամակին և ոչ թե քաղաքացու նամակին», – վրդովվել է Հովսեփյանը:

Tekali Taxi