Գլխավոր / Армения / «Ես անիծյալ անհաջողակ եմ». ԶԼՄ-ների ձեռքն է ընկել Գիբսոնի և նրա նախկին կնոջ նամակագրությունը

«Ես անիծյալ անհաջողակ եմ». ԶԼՄ-ների ձեռքն է ընկել Գիբսոնի և նրա նախկին կնոջ նամակագրությունը

Օկսանա Գրիգորևայի և Մել Գիբսոնի ամուսնալուծության դատական բուռն գործընթացի ամենաթեժ պահին մամուլի ձեռքն է ընկել նախկին ամուսինների նամակագրությունը:

Այդ նամակներում Գիբսոնը ներողություն է խնդրում նախկին կնոջից իր արաքների համար և փորձում է բացատրել իր անպատշաճ վարքի պատճառները:

«Ինձ անհրաժեշտ է ելք այս իրավիճակից: Ներիր, որ այս ամենը քո վրա էլ անդրադարձավ: Ես այլևս չեմ կարող տանել այս ամենը: Փակուղու մեջ եմ: Փորձում եմ հաղթահարել, բայց դա վեր է իմ ուժերից, և ես դարձել եմ այն մարդը, որը չեմ ուզում լինել: Սա իմ փրկության ճիչն է: Ցավն անտանելի է և ինչ էլ անեմ, միևնույնն է, այն գնալով ահագնանում է: Հանգիստ եմ ուզում: Խաղաղոթյուն եմ ուզում: Ուզում եմ, որ մի երևույթը փոխարինի մյուսին: Ես անիծյալ անհաջողակ եմ»,- գրում է Գիբսոնը:

Ուշագրավ է, որ Գրիգորևան, ով մեծ հարված հասցրեց ոչ միայն Գիբսոնի անձնական կյանքին, այլև կարիերային, դերասանին ուղղված պատասխան նամակներում նույնպես սեր է խոստովանում նախկին ամուսնուն, հաղորդում է ZMAN.com-ը:

Tekali Taxi