Գլխավոր / Հայաստան / «Ժամանակ». Վիկտոր Համբարձումյանի մրցանակը` ատկատով

«Ժամանակ». Վիկտոր Համբարձումյանի մրցանակը` ատկատով

Սեպտեմբերի 18-ին Սերժ Սարգսյանը հանձնել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը, որը այնքան էլ լայն լուսաբանման թեմա չի դարձել, գրում է օրաթերթը:

Մինչդեռ, մեր տեղեկություններով, այս մրցանակի հանձնումը շատ լուրջ սկանդալների հետ է կապված: Նշենք, որ 500000 դոլար դրամական պարգևը ստացել է շվեյցարացի աստղագետ Միշել Մայորն ու նրա գիտական խումբը` Կանարյան կղզիների աստղագիտության ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա ) և Պորտոյի համալսրանաի աստղագիտության աշխատակից Նունու Սանտոսը (Պորտուգալիա): Ինչպես փոխանցում են իշխանական մեր աղբյուրները, մրցանակը հենց Մայորին հանձնելու որոշումը կայացվել է ատկատով. իշխանությունները Մայորին առաջարկել են այդ մրցանակը` փոխարենը պահանջելով, որ մրցանակային ֆոնդի կեսը` 250 հազարը, աստղագետը տա Սերժ Սարգսյանին և Բյուրականի աստղադիտարանի տնօրենին: Այս սկանդալն այնքան բացահայտ է եղել, որ մեր տեղեկություններով, Համբարձումյանի անվան մրցանակակրին որոշող խորհրդի անդամները հրաժարվել են ստորագրել այդ որոշման տակ` նշելով, թե աստղագիտության ոլորտում Մայորը չունի այնպիսի նվաճումներ, որի համար կարող էր արժանանալ Համբարձումյանի անվան մրցանակին:

Tekali Taxi