2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Միջնադարյան մեթոդներով հարցեր չես լուծի. ԱԳՆ ղեկավարը հայ գերիի սպանության մասին

Մանվել Սարիբեկյանի առևանգումը, բռնության միջոցով ստիպելը հեռուստատեսությամբ ակնհայտ անհեթեթություններ ասել, և, վերջիվերջո, սպանելը զարհուրելի է թե իր էությամբ, թե ցինիզմի այն աստիճանով, ինչպես  դա մատուցվեց հանրությանը, այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով` սա հայտնի ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է. սկզբից պատանդին նվաստացնել տեսախցիկի առջև, ապա սպանել: 

«Քնած մարդկանց կացնահարողներին, գերիներին սպանողներին, մշակութային ժառանգությունը շարունակաբար ոչնչացնողներին հրահրողները և հերոսացնողները ՄԱԿ-ի ամբիոններից խոսում են հումանիտար իրավունքից, միգուցե, իրենց համար այդ բառն այլ իմաստ ունի: 
Իհարկե, հասկանալի է, որ նման միջնադարյան մեթոդներով հարցեր չես կարող լուծել և հայտնի է, որ բռնությունը թուլության նշան է», - ասել է Էդվարդ Նալբանդյանը: