Գլխավոր / Армения / Թուրք քաղաքական գործիչները չկարողացան ապացուցել սահմանը հատելու փաստը. ԱԱԾ

Թուրք քաղաքական գործիչները չկարողացան ապացուցել սահմանը հատելու փաստը. ԱԱԾ

«Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը և փոխնախագահ Բայբարս Օրսեկը նախազգուշացվել են, որ իրենց վարքագիծը և անպատասխանատու հայտարարություններն անընդունելի են և նրանց առաջարկվել է լքել Հայաստանի տարածքը: Այս մասին ասված է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնի հայտարարության մեջ:
 
«Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչի և փոխնախագահ Բայբարս Օրսեկի կողմից ս.թ. հոկտեմբերի 11-ից տարբեր, այդ թվում` էլեկտրոնային լրատվամիջոցներով, հայտարարություններ էին տարածվում, որ իրենք ոտքով անօրինական հատել են ՀՀ պետական սահմանը` նպատակ ունենալով իշխանությունների ուշադրությունը հրավիրել հայ-թուրքական սահմանի բացման խնդրին:

ՀՀ ԱԱԾ և Հայաստանում ՌԴ ԴԱԾ ՍՎ հետ համատեղ ձեռնարկվել էին համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում օտարերկրացիների հայտարարությունները` հայ-թուրքական սահմանը անօրինական հատելու վերաբերյալ, չեն հաստատվել:
 
Վերոնշված հայտարարությունների առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար ս.թ. հոկտեմբերի 29-ին Բեքլևիչը և Օրսեկը հրավիրվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենք, ուր հայ-թուրքական սահմանը հատելու վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չկարողացան ներկայացնել:

Tekali Taxi