Home / Հայաստան / Ռուսաստանում 206 հանցագործ է ձերբակալվել

Ռուսաստանում 206 հանցագործ է ձերբակալվել

Կրասնոդարի երկրամասի ուժային կառույցների աշխատակիցները «Հետախուզում» միջպետական գործողության շրջանակում 206 հանցագործ են ձերբակալել:

Ձերբակալվածներից 96 դաշնային հետախուզման մեջ էին, իսկ 5-ը` հետախուզվում էին Մոլդովայի, Հայաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի իրավապահ մարմինների կողմից:

Ոստիկաններին նաև հաջողվել է պարզել 177 մարդու գտնվելու վայրը, որոնք անհետ կորած էին համարվում, ինչպես նաև 17 դիակի ինքնություն են պարզել:

Իրականացված գործողությունների հետևանքով  նաև 94 մարդու են բացահայտել, որոնք փնտրվում էին հարկերից խուսափելու մեղադրանքով:

Tekali Taxi