Home / Հայաստան / Google բարձրացրել է աշխատավարձերը Facebook-ի պատճառով

Google բարձրացրել է աշխատավարձերը Facebook-ի պատճառով

2011 թվականի հունվարից Google ընկերությունը 10%-ով բարձրացնելու է իր աշխատակիցների աշխատավարձերը` շուկայում խիստ մրցակցության պատճառով: 23 հազար աշխատակից ունեցող ընկերությունը նման կերպ որոշել է պայքարել կադրերի արտահոսքի դեմ: Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը` վկայակոչելով ընկերության մոտ կանգնած աղբյուրներին:

Google ընկերությունը իր գլխավոր մրցակից է համարում Facebook սոցիալական ցանցին: Facebook-ի աշխատակցիների մոտ 10 տոկոսը նախկինում աշխատել է Google-ում:

Google-ի աշխատակիցներին նաև ամանորյա հավելավճար է սպասվում` հազար դոլար կանխիկ գումարի չափով, գրում է The Los Angeles Times-ը:

Tekali Taxi