Home / Հայաստան / Եվրախորհրդարանի ղեկավարը «մոռացել է» Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին

Եվրախորհրդարանի ղեկավարը «մոռացել է» Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին

Առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման չկա ազատ Եվրոպա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկը:

Բուզեկը հիշեցրել է որ Մերջդնեստրի, Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցում Եվրամիությունը միանշանակ ընդունում է Մոլդովայի և Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը:

«Առանց այս հարցերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և հաստատուն կարգավորման, մենք չենք կարող ասել, որ ապրում ենք միացյալ և ազատ Եվրոպայում: Մեր մայրցամաքի այս հատվածները բավական մտահոգիչ են Եվրամիության համար»,- ամփոփել է Բուզեկը:

Tekali Taxi