Home / Հայաստան / Հունաստանում լրագրողները բողոքում են

Հունաստանում լրագրողները բողոքում են

Հունական ԶԼՄ-ները սկսել են 24-ժամյա նախազգուշացնող գործադուլ` մեղադրելով գործատուներին զանգվածային հեռացումների մեջ: Աթենքի ժամանակով առավոտյան ժամը 6:00-ից հունական հեռուստաընկերությունները և ռադիոկայանները լուրեր չեն թողարկում, տեղեկատվությունը դադարել է թարմացվել համացանցում: Տեղեկատվական շրջափակումը կտևի ուղիղ մեկ օր, իսկ չորեքշաբթի` այսօրվա գործադուլների պատճառով խմբագրություններում լույս չեն տեսնի օրաթերթերը: 

Գործադուլ կազմակերպած լրագրողները հայտարարում են, որ գործատուներն ուղղակի թալանում են աշխատողներին` անտեսելով օրենքով սահմանված աշխատանքի և թոշակների երաշխիքները: Նշենք, որ բազմաթիվ հունական ԶԼՄ-ներ ճգնաժամի, վաճառքի անկման և եկամուտների կրճատման պատճառով գտնվում են ծանր իրադրության մեջ:

Tekali Taxi