Home / Հայաստան / Մանկական Եվրատեսիլը կարող է Հայաստանում չանցնել

Մանկական Եվրատեսիլը կարող է Հայաստանում չանցնել

Դեռևս պարզ չէ, արդյոք Մանկական Եվրատեսիլը կանցկացվի Հայաստանում, թե ոչ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը նշել է, որ նման միջոցառման անցկացման համար հարկավոր են մեծ ֆինանսական միջոցներ:

Բացի այդ, համաձայն Մանկական Եվրատեսիլի կանոնների, պարտադիր չէ, որ հաղթող երկիրն իր մոտ ընդունի եզրափակիչ փուլը, այդ իսկ պատճառով այն կարող է նաև Հայաստանում չանցնել:

Հիշեցնենք, որ այս տարի Մանկական Եվրատեսիլի հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը:

Tekali Taxi