Գլխավոր / Հայաստան / ԵԱՀԿ ապագա նախագահը «լարվածության նշաններ» է տեսնում ղարաբաղյան հարցում

ԵԱՀԿ ապագա նախագահը «լարվածության նշաններ» է տեսնում ղարաբաղյան հարցում

ԵԱՀԿ հաջորդ նախագահը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի վերաբերյալ:

«Լեռնային Ղարաբաղի հետ կապված մենք բազմաթիվ տագնապալի նշաններ ենք տեսնում և իրավիճակը անհանգստության առիթ է տալիս մի քանի պատճառներով» ,-
ԵԱՀԿ ամսագրում տպագրված իր խոսքում հայտնել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ հաջորդ նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը:

Նրա խոսքով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետությունները պետք է արագացնեն բանակցային գործընթացը, որի շրջանակներում քաղաքական որոշման փնտրտուքներ են անցկացվում:

«ԵԱՀԿ-ն կարևոր դեր պետք է խաղա, մասնավորապես, հակամարտող կողմեր համարվող հասարակությունների միջև փոխադարձ հանդուրժողականության ձևավորման հարցում: Կցանկանայի որ ԵԱՀԿ-ն ավելի ակտիվ դերակատարություն ունենար Հարավային Կովկասում, հատկապես` Վրաստանում»,- ասել է Աժուբալիսը:

Tekali Taxi