Գլխավոր / Հայաստան / Խմած վարորդներին թույլ չեն տալու «հարամել» մարդկանց Ամանորը

Խմած վարորդներին թույլ չեն տալու «հարամել» մարդկանց Ամանորը

2010 թվականին` 2009-ի համեմատ, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է, այսօր ամփոփելով տարին` հայտարարել է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանն ու խոստացել 2011-ին ՃՏՊ-ների թիվը հասցնել նվազագույնի:

Նրա խոսքով` իրենք արդեն հասել են նրան, որ նվազել է միտումնավոր կարմիր լույսը անտեսող «իրենց լավ տղայի տեղ դնողների» թիվը: Նվազել է նաև մեքենայի ղեկին հեռախոսով խոսողների և մեքենայից աղբ նետողների թիվը:
Ըստ Օհանյանի` այս տարի իրենց համակարգի 37 ծառայողի կարգապահական պատասխանատվության են ենթարկել, իսկ 7 հոգու հեռացրել են աշխատանքից:

Ինչ վերաբերում է մեքենաների պարտադիր ապահովագրությանը, ապա Մարգար Օհանյանն ասել է, որ քանի որ այդ օրենքն ուժի մեջ է  մտնելու 2011թ. հունվարի 1-ից, իրենք էլ օրենքով ընդունված կարգով վարչարարություն են իրականացնելու:

Խոսելով նաև Ամանորի օրերին իրենց ծառայության մասին`  Մարգար Օհանյանն ասել է, որ, նկատի ուենանալով 2010թ. հունվարի 1-ի տխուր փաստը, երբ տեղի է ունեցել 12 ՃՏՊ, գրանցվել է 3 զոհ, 19 վիրավոր, այս տարի իրենք խստացված ծառայություն են իրականացնելու, որպեսզի խուսափեն նման դեպքերից:

Ինչ վերաբերում է խմած վարորդներին, Օհանյանի խոսքով, իրենք ոչ մեկի չեն զիջելու, առավել ևս` տոնական օրերին. «Բոլորը պատժվելու են, թող հարբած չնստեն ղեկին, որ անմեղ մարդկանց էլ չվնասեն ու հարամեն համ իրենց Նոր տարին, համ ուրիշներինը»:

Tekali Taxi