Հռչակավոր դիրիժոր Օհան Դուրյանի մահվան կապակցությամբ ստեղծված ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ գործող կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ մեծանուն մաեստրոյի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 9-ին, ժամը 17:00-ից` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` հունվարի 10-ին, ժամը 12:00-14:00-ը` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:
Հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում:
Հիշեցնենք, որ Օհան Դուրյանը կյանքին հրաժեշտ տվեց հունվարի 6-ի առավոտյան` 88 տարեկան հասակում: