Գլխավոր / Հայաստան / «Մանկական Եվրատեսիլ-2011»-ն անցկացվելու է Հայաստանում

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ն անցկացվելու է Հայաստանում

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ն անցկացվելու է Հայաստանում դեկտեմբերի 3-ին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Մանկական Եվրատեսիլ ծրագրի ղեկավար Գոհար Գասպարյանը:

«Մրցույթին ներկայացված է եղել 4-5 պետություն, որոնք ցանկություն են հայտնել հյուրընկալել Մանկական Եվրատեսիլը, և արդեն այսօր մենք տեղեկանում ենք, որ մեր առաջարկը լավագույնն է ճանաչվել», – ասել է Գոհար Գասպարյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Եվրատեսիլն անցկացվելու է Մարզահամերգային համալիրում, իսկ ծրագիրը ղեկավարելու է շվեդ պրոդյուսեր: Հայաստանյան ներկայացուցիչները համագործակցելու են HB Resources կազմակերպության հետ, իսկ Եվրոպական հեռարձակողների միությունն էլ տրամադրելու է հեռարձակման համար նախատեսված տեխնիկական միջոցների մի մասը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն էլ, իր հերթին, տեղեկացրել է, որ Հայաստանի եվրոպացի գործընկերներն արդեն ժամանել են Հայաստան: «Նրանք տպավորված են մնացել մարզահամերգային համալիրից, տեխնիկական բազայից, անձնակազմից», ասել է Ալեքսան Հարությունյանը:

Հարցին, թե արդյոք Ադրբեջանը մասնակից է ունենալու մրցույթին, Հարությունյանն ասել է, որ Ադրբեջանը երբեք չի մասնակցել մրցույթին, բայց ուրախ կլինի, եթե այս տարի ունենա: Ասուլիսի մասնակիցները հայտնել են նաև, որ մրցույթին հրավիրված են լինելու համաշխարհային մեծության աստղեր, իսկ կազմակերվածության մակարդակով Հայաստանում կայանալիք մրցույթը չի զիջելու մինչ այժմ կազմակերպված Մանկական Եվրատեսիլներին:

Tekali Taxi