Home / Հայաստան / Բաքվին զգուշացնում են «փակուղու մեջ գտնվող» հայերի վտանգի մասին

Բաքվին զգուշացնում են «փակուղու մեջ գտնվող» հայերի վտանգի մասին

Ղարաբաղի դեպքում «գազը` տարածքների փոխարեն» տարբերակը միգուցե և քննարկվում է վարագույրների հետևում, սակայն այն չի կարող կյանքի կոչվել, քանի որ ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին գտնվում է Մոսկվայում: Vesti.Az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Նոմոս» էներգետիկ ծրագրի ուկրաինական կենտրոնի տնօրեն Միխայիլ Գոնչարը:

Նրա խոսքով` պետք չէ հուսալ, որ Ռուսաստանը ինչ-որ կերպ կճնշի Հայաստանին և դրանով իսկ կնպաստի նրան, որ ղարաբաղյան հարցը լուծվի ստատուս-քվոյին վերադառնալու ճանապարհով: «Այս մոտեցումը լուրջ չէ, քանի որ Ռուսաստանը չի գնա այդ քայլին: Մոսկվան պատրաստ չէ իր ռազմավարական գործընկեր Երևանը փոխարինել Բաքվով: Եթե Բաքվում կարծիք կա, թե նման տարբերակը հնարավոր է, ուրեմն դա ոչ այլ ինչ է, եթե ոչ պատրանք»,- նշում է փորձագետը:

«Հայաստանը չի համարվում Ռուսաստանի Դաշնության սուբյեկտը, որպեսզի իրականացնի այն ամենն, ինչ թելադրում է Մոսկվան: Բացի այդ, ճգնաժամային իրավիճակներում ԼՂՀ-ն կարող է դառնալ ոչ այնքան կառավարելի Երևանի կողմից, ինչպես շատերին է թվում: Դժվար թե Ղարաբաղը զոհաբերելու դեպքում Հայաստանը դառնա գործընթացի լուռ ու պասիվ մասնակից: Յուրաքանչյուր պարագայում մենք անմիջապես թեժ հակամարտություն կստանանք` անկանխատեսելի հետևանքներով», – ասել է Գոնչարը:

Նրա խոսքով` Ադրբեջանի համար ավելի լավ է զերծ մնալ պատերազմից: «Ադրբեջանը պետք է հաշվի առնի այն, որ հակառակորդն առավել վտանգավոր է դառնում այն ժամանակ, երբ նրան պատին են դեմ տալիս: Եթե Բաքուն հայերին փակուղու մեջ դնի, իրադարձություններն անկանխատեսելի զարգացումներ կունենան»:

Լուսանկարը` waronline.org կայքի

Tekali Taxi