«Բոլորից բարձր» Կարապետիչը չհերքեց «լակոտի» մասին իր խոսքերը
Երեկ «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը թղթակցի այն հարցին, թե` «Հնարավո՞ր է, որ ինքը դառնա ՕԵԿ-2», վրդովվել էր և ասել. «Ես Արթուրիկ չեմ, նա լակոտ ա իմ դեմ, ես բոլորից բարձր եմ»: Այսօր օրաթերթը ներկայացրել է իրադարձությունների հետագա զարգացումը:
Այս տողերն առաջացրել էին ՕԵԿ-ականների զայրույթը, որոնք զանգել էին Կարապետիչին և հաշիվ պահանջել: Վերջինս, արդարանալու համար, նրանց հայտարարել էր, թե նման բան չի ասել, ինքը հերքում կպահանջի «Հրապարակից»: Սակայն, զանգելով, խմբագրություն, պրն Կարապետյանն ընդամենը բացատրեց, թե «լակոտ» ասելով` նկատի է ունեցել Բաղդասարյանի տարիքը: Ավելին` խնդրեց իր անունից ոչինչ չտպել, ինքն իր ասածի տերն է: Բայց մինչ ուշ գիշեր ՕԵԿ-ից զանգում էին և հարցնում` Կարապետիչը հերքում չի՞ բերել, մեզ հարյուր տոկոսով խոստացել էին: