Գլխավոր / Հայաստան / Հայաստանի հավաքականը պարտվեց ընկերական խաղում

Հայաստանի հավաքականը պարտվեց ընկերական խաղում

Րոպեներ առաջ Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում ավարտված ընկերական խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 1:2 հաշվով պարտություն կրեց Վրաստանի ընտրանուց:

Առաջին խաղակեսում վրացի ֆուտբոլիստները երկու գնդակ ուղարկեցին մեր թիմի դարպասը: 22-րդ րոպեին հաշիվը բացեց Վրաստանի հավաքականի վետերան հարձակվող Ալեքսանդր Իաշվիլին, իսկ 34-րդ րոպեին այն կրկնապատկեց Դավիթ Սիրաձեն:

Հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները տարածքային առավելություն ունեին, սակայն մեր թիմն առավելությունը նյութականացրեց ընդամենը մեկ անգամ. 62-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանին տուգանային հրապարակում գցելու համար մրցավարը 11-մետրանոց վաստակեց, որն իրացրեց Էդգար Մանուչարյանը:

Խաղի ավարտին մնացած ժամանակում մեր ընտրանին մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեց, սակայն չկարողացավ հավասարեցնել հաշիվը:

Հայաստանի հավաքականի կազմը.

Գևորգ Կասպարով, Սարգիս Հովսեփյան (ավագ), Լևոն Հայրապետյան, Արարատ Առաքելյան (Արթուր Յուսպաշյան, 46), Հրայր Մկոյան, Արտակ Եդիգարյան, ՀներիխՄխիթարյան, Գևորգ Ղազարյան, Էդգար Մալաքյան, Մարկոս Պիզելի, Էդգար Մանուչարյան (Արտակ Ալեքսանյան, 84):