Home / Հայաստան / Ռոբերտ Քոչարյանի թելադրանքով չեմ գործում. Վարդան Օսկանյան

Ռոբերտ Քոչարյանի թելադրանքով չեմ գործում. Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թելադրանքով չի գործում: Այս մասին Օսկանյանն այսօր հայտարարել է «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց և պատասխան» շարքի առաջին քննարկման ժամանակ` մեկնաբանելով վերջերս շրջանառվող այն լուրերը, համաձայն որոնց իր կազմակերպության գործունեությունը համակարգվում է Քոչարյանի կողմից:

«Ռոբերտ Քոչարյանի հետ տասը տարի աշխատել եմ, դրանից առաջ էլ առչություններ եմ ունեցել: Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա», – ասել է Օսկանյանը: Նրա խոսքով` այսօր էլ բարեկամական կապերը պահպանվում են, սակայն իր գործունեության հետ դա որևէ կապ չունի:

«Դա պրիմիտիվ ենթադրություն է: Մարդիկ դատում են իրենցով, քանի որ ինքնուրույնություն չունեն», – ասել է նախկին արտգործնախարարը:

Օսկանյանը հրաժարվել է մեկնաբանել Քոչարյանի` քաղաքական ասպարեզ վերադառնալու մասին լուրերը. «Այդ մասին պետք է իրեն հարցնել»:

Օսկանյանը հայտարարել է նաև, որ առայժմ որոշում չի կայացրել գալիք խորհրդարանական կամ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Նրա խոսքով` դա կախված կլինի հետագա քաղաքական զարգացումներից:

«Գալիք ամիսների ընթացքում կորոշեմ», – խոստովանել է ԱԳ նախկին ղեկավարը:

Tekali Taxi