Home / Հայաստան / «Ֆուկուսիմայի» վտանգի աստիճանը հավասարեցրել են Չերնոբիլին

«Ֆուկուսիմայի» վտանգի աստիճանը հավասարեցրել են Չերնոբիլին

Ապրիլի 12-ին Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են  այն մասին, որ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վտանգի աստիճանը INES միջազգային սանդղակի համաձայն գնահատվում է 7 բալ, հաղորդում է «Կիոդո» գործակալությունը:

Պատմության մեջ 7 բալ էր գնահատվել միայն 1986 թվականի ուկրաինական Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարը:

INES-ի սանդղակով 7 բալը կարող է ծանր հետևանքներ թողնել բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա:

Մինչ այդ, «Ֆուկուսիմա-1»-ից հաղորդել են 4-րդ ռեակտորում բռնկված հրդեհի մասին, որը տեղի է ունեցել ապրիլի 12-ին` տեղի ժամանակով 06:38-ին:

Դեռևս հայտնի չէ, որն է հրդեհի բռնկման պատճառը:

Tekali Taxi