Home / Հայաստան / «Քադաֆին պետք է հեռանա». Լիբիայի ապստամբները մերժել են «ժամկետնանց» փաստաթուղթը

«Քադաֆին պետք է հեռանա». Լիբիայի ապստամբները մերժել են «ժամկետնանց» փաստաթուղթը

Լիբիայի ընդդիմադիր Անցումային խորհուրդը մերժել է Աֆրիկյան Միության` երկիրը խորացող ճգնաժամից դուրս բերելու վերաբերյալ բանակցություններ վարելու առաջարկը, հաղորդում է «Ալ Ջազիրան»:

Բենղազիում գործող Անցումային խորհուրդը, որը պահանջում է Մուամարր Քադաֆիի պաշտոնանկությունը, նշել է, որ  5 Աֆրիկյան պետությունների նախագահների  կողմից առաջադրված «ճանապարհային քարտեզը» «ժամկետնանց» փաստաթուղթ է և այն չի կարող գործել հազարավոր զոհերից և ավերածություններից հետո:

«Հենց առաջին օրից մեր ժողովրդի պահանջը մեկն էր`Քադաֆին պետք է վայր դնի իշխանությունը»,-հայտարարել է Անցումային խորհրդի խոսնակ Մուսթաֆա Ջաբրիլը:

«Ցանկացած նախաձեռնություն, որը չի պարունակում այս հիմնական պահանջը, քննարկման ենթակա չէ: Քադաֆին և իր որդիները պետք է անմիջապես հեռանան»:

Ջաբրիլը նաև հայտարարել է, ժողովրդավարամետ մարտիկները շարժվելու են դեպի Տրիպոլի:

«Մենք չենք կարող բանակցել մեր զոհերի արյան վրա»,- ասել է Ջաբրիլը: «Կամ կմեռնենք նրանց հետ, կամ կպարգևատրվենք հաղթանակով»:

«Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում միջազգային հանրությանը և կոալիցիոն ուժերին իրենց աջակցության համար»,- ասել է խոսնակը: Նա նշել է, որ այդ աջակցության շնորհիվ հնարավոր է եղել մարդկային կյանքեր փրկել:

Հիշեցնենք, որ կիրակի Լիբիայի կառավարությունը` Մուամար Քադաֆիի ղեկավարությամբ, որոշում է կայացրել ընդունել երկրում տիրող իրավիճակի կարգավորման վերաբերյալ Աֆրիկյան միության կողմից նախապատրաստած առաջարկները:

Tekali Taxi